
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Մայիսի 12-ին և 14-ին, մայիսի 15-ին շրջանների զգալի մասում, մայիսի 16-ին՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մայիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 12-ին կնվազի 4-5, արևելյան շրջաններում՝ 7-9 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Մայիսի 12-ին, 14-ին, 15-ին՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: 13-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի մայիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.00C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.10C (1991 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.60C