ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կապիտան Շիրազ Սահակյանի՝ վիրավորումներ ստանալու հանգամանքները:
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի այսօրվա հրամանով գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն իր դիմումի համաձայն ազատվել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:
Հայաստանն ու Ռուսաստանը փորձում են գտնել իրավական լուծումներ՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս նախկին զինծառայող Վալերի Պերմյակովի պատժի կատարումն ապահովելու համար:
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 5-ին ժամը 21-30-ից մինչև մայիսի 6-ի 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի: Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները:
Այսօր առավոտյան կատարված համայցերի արդյունքներով մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակի առողջական վիճակի մասին հայտնում ենք, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, «Սուրբ Աստվածամայր» և «Էրեբունի»» բժշկական կենտրոնների նորածնային վերակենդանացման բաժանմունքներում բուժվող փոքրիկների վիճակը շարունակում է մնալ կայուն։
Մայիսի 4-ին, ժամը 9.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Որոտան գյուղի կամրջից ավտոմեքենա է ընկել գետը, ինչի հետևանքով մահացել է երկու անձ:
Ներկայացնելով «Ես եմ» ծրագիրը, որի դեպքում նորակոչիկներն իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի`ժամկետային պայմանագրային, նախարարը նշել է, որ ծառայությունը կտևի 3 տարի, որից ընդհանուր առմամբ 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ՝ մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում և երկու շաբաթ`առաջնագծում:
Մայիսի 4-ին, ժամը 17.15-ին, Զառո Սիմոնյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել մի խումբ ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի տարածքից ՀՀ պետական սահմանով գյուղատնտեսական ապրանքներ, այդ թվում՝ ադրբեջանական խնձոր ապօրինի տեղափոխելու վերաբերյալ: Միաժամանակ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում պարզվել է, որ վերը նշված ապրանքները ՀՀ պետական սահմանով տեղափոխվել են առանց մաքսային հսկողության՝ կաշառքի դիմաց մաքսային ծառայողների թողտվությամբ:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 3-ին հերթական ծեծկռտուք-հաշվեհարդարն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-22։00-ն ընկած ժամանակահատվածում Վարդենիս քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կալցևոյի» մոտ դաժան ծեծի են ենթարկվել Վարդենիս քաղաքի բնակիչներ՝ «Պարֆյումերիայի Հակոբ» մականվամբ Հակոբ Պետրոսյանն ու Հայկ Կարապետյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 5-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Պաշտպանության նախարարությունից հափշտակությունների գործով աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: Պարզվում է, որ ՀՀ ՊՆ-ին ապրանք մատակարարող ընկերությունների մասնագետները գաղտնի գործարքի մեջ են մտել զորամասի պաշտոնատար անձանց հետ:
Սկսվել է Ավագ շաբաթը, եւ 1700-ամյա քրիստոնյա մեր ժողովրդի համար Հիսուս Քրիստոսի Հարությունը պետք է լիներ սկսվող շաբաթվա ամենակարեւոր իրադարձությունը։ Որովհետեւ Քրիստոսը չարչարվեց, խաչվեց, մեռավ ու հարություն առավ, որ մարդն ապրի։ Եվ Քրիստոսի հարությունը կյանքի հույս դարձավ։
Միջազգային վարորդական վկայականը 7 լեզուներով (հայերեն, անգլերեն, իսպաներեն, ռուսերեն, թուրքերեն, վրացերեն, պարսկերեն) վկայական է, որ հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին մի շարք երկրներում մեքենա վարել առանց խոչընդոտների:
Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանի կալանավորումը ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նախատեսվում է փակել եկող ամիսներին:
Գյումրիում ընտանիքի 7 անդամների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը իր պատիժը կկրի Ռուսաստանում։
Նոր հանցադրվագներ բազմաթիվ գյուղացիների խաբած և կեղծ փողերով գառ ու ոչխար ձեռք բերած եռյակի գործունեությունից։
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մայիսի 4-ին ընդունել է «Միսս Հայաստան» հիմնադրամի նախագահ, «Միսս Հայաստան-1998», «Միսս ԱՊՀ-1999», «Միսիս գլոբ-2009» մրցույթներում հաղթող ճանաչված Գոհար Հարությունյանին:
Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև զբոսաշրջության ոլորտում ակտիվո համագործակցությունը զարգացնելու նպատակով Երևանում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում «Համագործակցություն տուրիզմի ոլորտում» թեմայով:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը և Հարավային Կովկասում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինն ափսոսանք են հայտնել, որ հնարավոր չի եղել համաձայնության հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության մանդատի ժամկետը երկարաձգելու շուրջ:
Անկեղծ ասած, երբեւէ մտքովս չէր անցել, թե օրերից մի օր ստիպված կլինեմ նամակ գրել Ձեզ, հատկապես, որ վաղուց արդեն դուրս եմ եկել այն տարիքից, երբ կինոսավանի սերերին երկու բառ գրելու ցանկությունը մի կերպ հաղթահարվում էր հասցեի անգիտությամբ։ Հիմա էլ, ճիշտն ասած, չգիտեմ Ձեր հասցեն, բայց անափ վրդովմունքս, ես կասեի, նույնիսկ՝ զայրույթս, ստիպում են գրիչ վերցնել ու գրել… թեկուզ անորոշ հասցեով։
Հայաստանում 2016 թվականի տարեվերջի դրությամբ հաշվառվել է 13 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս:
Ծաղկաձորում մեկնարկել է «Զինծառայողների հոգևոր և հոգեբանական կայունության ապահովումը» թեմայով երկօրյա սեմինարը, որին մասնակցում են զորամասերի հրամանատարների` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալները, ԶՈՒ հոգևոր սպասավորները, զինվորական հոգեբաններ, պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Տավուշի մարզում ականի պայթյունից վիրավորվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Շիրազ Կամոյի Սահակյանը:
Արմեն Խաչատրյանը, 2009թ.-ից մինչև 2016թ.-ի հունիսի 9-ը զբաղեցնելով ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի հաշվապահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով պարբերաբար տարբեր եղանակներով հափշտակել է ծառայության կողմից բռնագանձված և իր վստահությանը հանձնված գումարները:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու, բռնաբարելու դեպքի հանգամանքները։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել տուժած անչափահասի քրոջ ամուսնուն։
Վրաերթ, փախուստ, հայտնաբերում։