Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Եթե 3 ժամվա ընթացքում հասցնենք քայքայել այդ տրոմբը, ուղեղի նկատելի հատված հնարավոր կլինի փրկել մեռուկացումից: Ներկայումս տրոմբը քայքայող դեղ կա, որը Հայաստանում արժե հազարավոր դոլարներ, և ոչ բոլոր հիվանդներն են կարողանում կարճ ժամանակում ձեռք բերել»:
«Ծրագրում կլինեն քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման, արդիականացման և նոր լուծումների առաջարկներ: Օրինակ` ներկայումս քրեակատարողական օրենսգրքում նախատեսված են 4 տեսակի ուղղիչ հիմնարկներ` բաց, կիսաբաց, կիսափակ, փակ: Մենք ցանկանում ենք այն ավելի պարզեցնել և դարձնել 3 տեսակի: Մեր նպատակն է, որպեսզի շեշտադրումը լինի բաց ռեժիմի վրա»,- ընդգծեց Քրմոյանը:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
«Ցրված սկլերոզ հիվանդությունն ունեցողների օրգանիզմում ինչ-որ բան գնում է ոչ այնպես, ինչպես պետք է, իմունիտետն ինչ-որ սխալ ունի, դեֆեկտ ունի, որի պատճառով դադարում է ճանաչել սեփականը, այն ընկալում է՝ որպես օտար, վիրուս, և սկսում է ոչնչացնել սեփական հյուսվածքը»,- ասաց Նունե Եղիազարյանը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Շիրակի մարզի Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է թերի մակնշումով սննդամթերք:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից սպանություն նախապատրաստելու և ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը կարծում է, որ մարդիկ իրենց օրինակով պետք է ցույց տան, որ հասարակության, մարդկության համար են, այլ ոչ թե լոկ իրենց շահերի:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 26-28-ը Ծաղկաձորում անցկացվող «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հաստատեց այս տարվա դրամահավաքի թեմաները: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հոգաբարձուների խորհրդի 26-րդ նիստի ընթացքում քննարկվել են այս տարվա դրամահավաքի թեմաները, որոնք առաջարկվեցին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից:
Որոշ ժամանակ անց Ուկրաինայի իրավապահները պարզել են, որ արգելքը Կայարանցի Թևոսի տղայի վրայից հանված է, և նա կարող է առանց խոչընդոտի մուտք ու ելք անել Ուկրաինայի Հանրապետություն, ինչից հետո թույլատրել են Ն. Սաֆարյանին մուտք գործել Ուկրաինա։
Օդի ջերմաստիճանը 28-31-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանի Բագրատունյաց պողոտայում մայիսի 26-ին վրաերթի ենթարկված 4-ամյա երեխայի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, երեխան միացված է արհեստական շնչառության:
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Կաթողիկոսը` Քուվեյթ կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել հայ համայնքի, տեղի գործող կառույցների հետ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն 2016 թվականի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին նվիրված նամականիշ է մարվել և շրջանառության մեջ դրվել:
«Մեր քոլեջի սկզբունքները, ցանկություններն ու նպատակներն այնքան փոխկապակցված են այն ամենին, ինչ հիմա այստեղ անում ենք. «Ավրորա»-ն ՝մարդասիրության համար, միասին ապրել սովորելու համար: Մենք ուրախ ենք ձեզ այստեղ հյուրընկալելու համար, որպեսզի օգնենք միասին հասկանալ՝ ինչ է կատարվում աշխարհում այսօր»,- ասաց նա:
Եռաբլուրում շաբաթօրյակը` ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ։ Լուսանկարները՝ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:
«Ավրորայի» երկխոսությունները Դիլիջան քոլեջում (ուղիղ)
Շրջանավարտին առևանգել է մի 25-ամյա երիտասարդ:
Գլոբալ պլատֆորմի շրջանակներում Մեքսիկա կատարած աշխատանքային այցի ավարտին՝ ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը հանդիպում է ունեցել Իտալիայի պատվիրակության ղեկավար, վարչապետի վարչակազմում Իտալիայի բնակչության պաշտպանության ազգային վարչության պետ Ֆաբրիցիո Կուրցիոյի հետ:
Փա՛ռք աստծո, այսօր ունենք կայացած, հզոր Հայաստան, ունենք ամուր պաշտպանված Արցախ եւ Հանրապետության նախագահ, մեր մարտական ընկեր, երկրապահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կարողանում ենք երաշխավորել մեր ինքնիշխանությունը, տարածքների ամբողջականությունն ու երկրի անվտանգությունը:
Մարզերում 40 ավտոմեքենա վարել են անչափահասներ: Մարզերում՝ 29, իսկ Երևանում՝ 33 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ: 2 ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր պաշտոնավարումը սկսել է պաշտոնանկություններով: Երեկ ԱԺ խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ Բաբլոյանը տեղեկացրել է, որ օպտիմալացրել է ԱԺ նախագահի աշխատակազմն ու աշխատանքից ազատել 22 խորհրդականներից և օգնականներից 16-ին:
Լոռու մարզի Ծաղկաշատ և Ծաթեր համայնքներում երեկ տեղացել է կարկուտ։ «Հիմա ցեխ է, չենք կարողանում մտնել դաշտերը, որպեսզի պարզենք վնասի չափը»,- ասել է Ծաթերի համայնքապետ Միշայիլ Ղալայանը։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության արժանացավ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ նախատեսված է մասնավորեցնել 47 ընկերություններ, այդ թվում՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Հայավտոկայան» ՓԲԸ-ն, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան, կառավարության ընդունելությունների տունը, մի շարք բուժհիմնարկներ:
Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված 3 անձինք ընկերներ են, տարբեր մարզերի բնակիչներ, բազմիցս արտագնա աշխատանքի են մեկնել ՌԴ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 29-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Դեպքի օրը ևս ամուսինը ծեծել է կնոջը, և նրան անգամ հետ չի պահել մանկահասակ երկու երեխաների ներկայությունը: Երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, նրանց տունն ամբողջությամբ տակնուվրա արված է եղել, գետնին հայտնաբերվել են ափսեներ, աթոռները և սեղանը գետնին շպրտված են եղել, ինչը փաստում է, որ դեպքին նախորդող պահերին ամուսինների միջև թեժ վիճաբանություն է եղել:
Միայն մայիս ամսվա մեջ կաշառք վերցնելու համար ձերբակալվել է ՊԵԿ երեք բարձրաստիճան պաշտոնյա: Հերթական ձերբակալութունը եղել է երեկ. այս անգամ ձերբակալվել են ՊԵԿ Բավրայի անցակետի պետ Երեմ Մարգարյանն ու մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը: