
Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպել է Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Կաթողիկոսը` Քուվեյթ կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել հայ համայնքի, տեղի գործող կառույցների հետ:
Նորին սրբությունը հանդիպումներ է ունեցել տեղական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նրանք Վեհափառին ներկայացրել են իրեն գործունեությունը, ինչպես նաև իրենց դժվարություններն ու մտահոգությունները: Վեհափառ հայրապետն իր բարձր գնահատականն է հայտնել բոլորին՝ շեշտելով եկեղեցու, դպրոցի ու մեր ազգի հոգեւոր, մշակութային արժեքներին ծառայելու ու մեր ազգային պահանջատիրական պայքարին մասնակից դառնալու առաջնահերթ կարևորությունը։ Նա նշել է, որ անհրաժեշտ է համախմբվել մեր կառույցների շուրջ։
«Կենսական է մասնակից դառնալը մեր հավաքական կյանքին: Հրամայական է գաղութի մարտահրավերներին միասնաբար դիմագրավելը եւ ամբողջական ու գործոն մասնակցություն բերելը գաղութի ծրագրերին»,-ասել է Վեհափառ Հայրապետը։ Նա իր ուրախությունն է հայտնել այն առիթով, որ համայնքն իր ջանքերով կառուցել է եկեղեցի ու առաջնորդարան։
«Այս օրինակելի երևույթը հային յուրահատուկ հատկանիշերից մեկն է։ Վստահ եմ որ մեր մյուս գաղութները եւս նույն ոգով ու նվիրումով պիտի իրագործեն իրենց հավաքական ծրագրերը»,-հավելել է նա: