Գյումրու խնամքի կենտրոններում խախտումներ ու արգելված սննդամթերք են հայտնաբերել
«Ասպարեզ»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Ա.Միրզոյանը, կատարող՝ իրավաբանական վարչություն/ Ա.Մելքոնյան, տեղեկացրել են, որ 2016 թվականի ընթացքում Գյումրու խնամքի 2 կենտրոնում, 1 մանկատանը եւ 1 սոցիալական հոգածության կենտրոնում սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրել է դիտարկումներ: Դիտարկումների արդյունքում հայտնաբերվել են.
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Շիրակի մարզի Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է թերի մակնշումով սննդամթերք:
«Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ում երեխաների սնննդակարգում ներառված են եղել արգելված սննդամթերքներ, որոնք չեն համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 6-ի թիվ 32-Ն հրամանով սահմանված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» 2.3.1-02-2017 սանիտարական կանոններին ու նորմերին:
«Գյումրու Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի սննդակարգում ներառված են եղել արգելված սննդամթերքներ, որոնք չեն համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի նախարարի 2014 թվականի հունիսի 6-ի թիվ 32-Ն հրամանով սահմանված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» 2.3.1-02-2017 սանիտարական կանոններին ու նորմերին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։