Անվտանգության նկատառումներից ելնելով՝ փոսերը սահմանազատվել են փրկարարների կողմից:
Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասում ժամկետային 3 զինծառայողների ջրահեղձման դեպքից հետո զորամասի պաշտոնատար անձինք ենթարկվել են պատասխանատվության:
Ղարաբաղաադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է կայուն մնալ` չնայած առկա որոշակի լարվածությանը:
Մայիսի 30-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Մայիսի 31-ին, հունիսի 1-ին շրջանների զգալի մասում, հունիսի 2-ի, 3-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Վիճաբանություն և ծեծկռտուք հրահրած հարբածների խումբը կալանավորվեց:
ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում հողարկավորել են ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված 21-ամյա Արմեն Հարությունյանին:
Մայիսի 26-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին շախմատի միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց 20 դատապարտյալների հետ, որոնց թվում էին նաև Լեհաստանի, Ռումինիայի, Իրանի և այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող ազատազրկված անձինք:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի պետ Ե. Մ.-ն ու մաքսային միջնորդական /բրոքերական/ ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրեն Ա. Է.-ն:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանի վրա։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 26-ից 29-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 15-ը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Նունե Խաչատրյանն ազատվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Երեւանի Բագրատունյաց պողոտայում մայիսի 26-ին վրաերթի ենթարկված 4-ամյա Ա. Դ.-ի վիճակում դրական տեղաշարժ կա:
Մայիսի 28-ին, ժամը 17.45-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի երթուղային ավտոբուսը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 27/4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի։
Տիգրան Մարտիրոսյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր է նետել կնոջ ուղղությամբ, ապա՝ նրան հետապնդել հրազեն հանդիսացող ատրճանակով. լիցքավորված ատրճանակը պահել է կնոջ գլխին և սպառնացել սպանել, ինչից հետո կինը նրան հրել է, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակը և կրակել նրա ուղղությամբ: Ստացած մարմնական վնասվածքներից ամուսինը տեղում մահացել է:
Մայիսի 27-ին, ժամը 23.35-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Հյունդայի Ելանտրա», «ՎԱԶ-2107» և «Մերսեդես Ե-124» մակնիշի ավտոմեքենաներ:
Մայիսյան տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Կարապետյանը ռեկորդ սահմանելու և այն «Դյուցազնագրքում» գրանցելու համար կատարեց վարժություն 6 կիլոգրամ կշռող կցագնդերով` դրանք կախ դրությունից դեպի վեր մեկընդմեջ աջ և ձախ մերկ ձեռքերով վեր բարձրացնելով 2 ժամ 32 րոպեի ընթացքում 12782 անգամ:
Ընդամենը թվով 53 հակակարկտային կայանքով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 6 ամպ, կատարվել է 6754 կրակոց:
Մայիսի 28-29-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մայիսի 24-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել 1989 թ. ծնված Ալբերտ Ա.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվելու և ուղևոր՝ 2015 թ. ծնված Նատալի Զոհրաբյանին հիվանդանոց տեղափոխելու մասին:
Մայիսի 29-ին, ժամը 01:33-ին տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Մայիսի 29-ին, ժամը 06:12-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի տարածքում ռումբ է տեղադրված:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 29-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մայիսի 28-ին, ժամը 23:21-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Երկու տարբեր մոտեցումներ կարելի է ցուցաբերել այս հարցի շուրջ` քրիստոնեական դաստիարակությունը նախ որպես գիտելիք և հետո՝ կյանք։ Եթե նախ չճանաչենք այդ կյանքը, չխորհենք այդ կյանքի շուրջ, չենք կարող այդ կյանքով ապրել։ Ուստի, նախ պետք է գիտենալ, թե ի՞նչ է քրիստոնեությունը, քրիստոնեավայել կյանքով ապրելը, քրիստոնեության պատմությունը, քրիստոնեական կյանքի փորձառությունը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Երևան» մայր ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. Êկդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Հարվարդի համալսարանի հոգեբանը պնդում է, որ երկու կարևոր չափանիշ կա, որոնց մարդիկ ուշադրություն են դարձնում, երբ առաջին անգամ հանդիպում են որևէ մեկին։
Չաշխատող մայրերի նպաստը նախատեսված է բացառապես հղի կնոջ սոցիալական կայունթյունը ապահովելու համար և ուղղված է հղիության, ծննդաբերության շրջանում նրա կարգավիճակի բարելավմանը։
Երևանում մայիսի 28-ին անցկացված «Ավրորա 2017» մարդասիրական մրցանակի դափնեկիր ամերիկացի Թոմ Քաթինան իր երախտագիտությունը հայտնեց մրցանակին արժանանալու համար։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 30-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արագածոտնի մարզի` Օշական գյուղի ջրամատակարարումը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարման է արժանացնում կաթոլիկ անվանի միսիոներ բժշկին՝ մարդկայնության նկատմամբ հավատը վերականգնելու համար: