
Շառլ Ազնավուրը ժամանեց Հայաստան

Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Հյուրին դիմավորեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Շանսոնյեն ժամանել է Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը, ինպես նաև հանրահայտ երգչին նվիրված «Լա Բոհեմ» բալետային ներկայացմանը։
Լեգենդար ֆրանսահային նվիրեցին ի պատիվ նրան գրված բանաստեղծություն և Էյֆելյան աշտարակը հիշեցնող մոմ։
«Ցավոք, հայերեն չեմ կարողանում կարդալ, բայց ինձ համար կկարդան։ Շատ շնորհակալ եմ»,- ասաց Ազնավուրը։
Մայիսի 28-ին տեղի կունենա «Ավրորա» երկրորդ մրցանակաբաշխությունը, իսկ մայիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան, որին ներկա կլինի նաև աշխարհահռչակ շանսոնյեն: