Կարկուտ` Լոռու մարզում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի Ծաղկաշատ և Ծաթեր համայնքներում երեկ տեղացել է կարկուտ։ «Հիմա ցեխ է, չենք կարողանում մտնել դաշտերը, որպեսզի պարզենք վնասի չափը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ծաթերի համայնքապետ Միշայիլ Ղալայանը։

Ըստ համայնքապետի՝ կարկուտը տեղացել է մոտ 20 րոպե։ Այս համայնքներում հիմնականում կարտոֆիլի և ցորենի մշակմամբ են զբաղվում։ «Կարտոֆիլի ծիլերը նոր էին դուրս եկել»,- ասել է Ղալայանը և հավելել, որ կարկուտը տեղացել է միայն 40 հեկտարի վրա, մյուսները համեմամտաբար քիչ են վնասվել։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031