
ՊԵԿ-ի ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միայն մայիս ամսվա մեջ կաշառք վերցնելու համար ձերբակալվել է ՊԵԿ երեք բարձրաստիճան պաշտոնյա: Հերթական ձերբակալութունը եղել է երեկ. այս անգամ ձերբակալվել են ՊԵԿ Բավրայի անցակետի պետ Երեմ Մարգարյանն ու մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը:
Հետաքրքիրն այն է, որ Մարգարյանը ՊԵԿ հնաբնակներից է, բարձր պաշտոններ է զբաղեցրել մաքսային ծառայությունում, իսկ Բավրայի անցակետի ղեկավար դարձել էր ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2016 թվականի դեկտեմբերի 2-ին: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ երեկ պաշտոնանկ է արվել նաեւ ՊԵԿ Բագրատաշենի անցակետի պետ Սողոմ Մելիքսեթյանը, որի անունը շրջանառվում էր Հայաստան ապօրինի ճանապարհով ադրբեջանական խնձորներ բերելու պատմության համատեքստում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։