Արա Բաբլոյանն աշխատանքից ազատել է 22 խորհրդականներից և օգնականներից 16-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր պաշտոնավարումը սկսել է պաշտոնանկություններով: Երեկ ԱԺ խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ Բաբլոյանը տեղեկացրել է, որ օպտիմալացրել է ԱԺ նա­խագահի աշխատակազմն ու աշխատանքից ազատել 22 խորհրդականներից և օգնականներից 16-ին:

«Եթե ես ոտքս պետք է մեկնեմ իմ երկրի հնարավորությունների չափով, ապա պետք է ինքս օրինակ ծառայեմ, և նույնը պետք է խնդրեմ իմ գործընկերներին»,- երեկ ասել է նա՝ նաև նշելով ԱԺ աշխատակազմի, հանձնա­ժողովների փորձագետների օպտիմալացման անհրաժեշտության մասին: Նկատենք, որ Աժ-ում այս տարինե­րին ձևավորվել է ԱԺ նախագահի խորհրդականների և օգնականների հսկա բանակ, երբ խորհրդարանի ամեն հաջորդ ղեկավար չի ազատել նախորդի կադրերին, բայց և աշխատանքի է տեղավորել իր մերձավոր շրջապատին: Եվ այսպես՝ ԱԺ նախագահի խորհրդականներն են դարձել նաև մեծ հարստության տեր անձինք՝ Վահագն Գրիգորյանը, որ նաև զբաղված է նավթային բիզնեսով, «Միսս Հայաստան» մրցույթի անցկացմամբ, ԱԺ իրավաբանական վարչության նախկին աշխատակից, նախկին դատախազ Սեյրան Յուզբաշյանը և էլի շատերը: Ընդ որում, նրանց մի մասն այս ընթացքում ամիսներով չի ներկայացել աշխատանքի, բայց և ստացել է 400-500 հազար դրամ աշխատավարձ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031