Գյումրու հոգեկան առողջության կենտրոնը նոր խոհանոց կունենա:
Հանրային պահանջագրերի change.org հարթակում մեկնարկել է «Մենք ցանկանում ենք Եվրոպան Լեռնային Ղարաբաղում» (We Want Europe in Nagorno-Karabakh) խորագրով ստորագրահավաք:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին։
Պաշտոնեական դիրքի չարաշահման և խարդախության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի նախկին պետ Տիգրան Միլիտոսյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով զգալի չափերով գումար է հափշտակել քաղաքացուց:
«Birja Mafia» ռեփ խմբի անդամներից Միխայել Մգալոբլիշվիլին ազատության մեջ է: Թբիլիսիի Վերաքննիչ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության պահանջը և փոխել ռեփերի խափանման միջոցը:
Արդեն մի քանի ժամ է՝ Երևանի Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկում չեն աշխատում լուսացույցները։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները չեն համակարգում երթևեկությունը, որի արդյունքում ստեղծվել են վթարային իրավիճակներ։
Հունիսի 12-ին, ժամը 16:46-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Սարալանջ փողոցի վերջնամասում գտնվող դաշտավայրում տեղի է ունեցել ՃՏՊ, կա 3 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի այսօրվա որոշմամբ՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կայանված ավտոմեքենայի կողային հայելիները գողացած անձանց ինքնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակչուհուն՝ մանկահասակ երեխայի մահվան համար:
ՀՀ զինված ուժերի երեք զինծառայողներ Ֆինլանդիայի Համինա քաղաքում մասնակցում են հունիսի 11-ից 16-ը անցկացվող Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնությանը:
«Սկզբում նախատեսվում էր՝ մինչև 1990 թվականը 3.5 կմ երկարությամբ գիծ անցկացնել «Բարեկամություն» կայարանից դեպի 15-րդ թաղամաս, իսկ մինչև 2000 թվականը՝ անցկացնել ևս 2 գիծ: Կայարանների ընդհանուր թիվը պետք է հասներ 36-ի: Բայց հետագա տարիներին շահագործման չհանձնվեց ոչ մի մարդատար կայարան»,- ասաց ասուլիսի մյուս բանախոս, հրապարակախոս, տնտեսագետ Սուրեն Սարգսյանը:
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար կազմի հետ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները Մինսկում հունիսի 12-ից 14-ը կմասնակցեն Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված կազմզորահավաքային և ռազմական բժշկության հարցերով աշխատանքային հանդիպումներին:
Հունիսի 13-14-ը, հունիսի 16-17-ը՝ երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում, 15-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Մեր հասարակությունում խնդիրներ ունեցող անձանց առանց խղճահարության վերաբերվելը դեռևս ցանկալի մակարդակի չի հասել: Շատ դեպքերում մենք հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ երեխաներին, դիտարկում ենք՝ որպես որոշակի խնդիրներ ունեցող անձանց, որոնց պետք է խղճալ կամ ունենալ որոշակի մոտեցում, ինչն անընդունելի է: Նրանք ևս անձինք են, ովքեր ունեն կենսագործունեություն իրականացնելու որոշակի հնարավորություններ, անհրաժեշտ նախադրյալներ, բայց նրանց համար անհրաժեշտ պայմանները մենք պետք է ապահովենք»,- նշել է նախարարը:
Հանրային տրանսպորտի խնդիրը մենք չենք ստեղծել, մենք այն ժառանգել ենք: Այսօր՝ հունիսի 12-ին, Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում վստահեցրել քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հերքում է մամուլի տեղեկությունները, թե իր դստեր հարսանեկան զգեստի համար 25 հազար ԱՄՆ դոլար են վճարել:
«Պարտավորում եմ՝ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերն ու սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով՝ սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին, աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որը միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում ԻԻՀ Մեջլիսի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և դրանց հետևանքով անմեղ զոհերի ու տասնյակ վիրավորների դեպքերի կապակցությամբ:
Հայաստանն ապացուցում է, որ ամենաճանաչված ուղղությունն է Ծոցի համագործակցության երկրների ընտանիքների համար, մասնավորապես այդ երկրներում բնակվող Հնդկաստանի քաղաքացիների համար՝ շնորհիվ հայկական կողմից վիզային ռեժիմի դյուրացման:
Հետախուզվողը հայտնաբերվեց բուժհիմնարկներից մեկում:
«Նման բան չկա։ Տիգրան Մուկուչյանը պարզաբանել է»,- այս մասին այսօր Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից առաջ հայտարարեց քաղաքապետարանի Հանրակրթության վարչության նորանշանակ պետ Աննա Ստեփանյանը` անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե ընտրությունների ժամանակ կեղծ դիտորդ է եղել։
Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանն այսօր Երևանի քաղաքապետարանում հույս հայտնեց, որ երևանցիներին հուզող հարցերի և Երևան քաղաքի առջև կանգնած խնդիրները կստանան լուծումներ. «Ես հավատում եմ Տարոն Մարգարյանին»։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է հայազգի ուլտրամարաթոնի վազորդ Թելմա Ղազարյան Ալթունին:
Հունիսի 12-ին, ժամը 00:17-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով ծառը շրջվել է և խոչընդոտում է երթևեկությանը։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն:
Հունիսի 12-ին, ժամը 01։47-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Երևանյան փողոցում գտնվող ֆաբրիկայի տանիքում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 12-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հունիսի 12-ին, ժամը 00:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտիի փողոցի թիվ 7/4 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը: