Տարոն Մարգարյանը երդվեց ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները
Այսօր տեղի ունեցավ Երևանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը։ Նա իր երդման խոսքում ասաց.
«Ստանձնելով ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ.
Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պարտավորում եմ՝ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերն ու սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով՝ սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին, աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որը միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»:
Այնուհետև Երևանի պատմության թանգարանից ներս բերվեց Երևանի քաղաքապետի խորհրդանշական լանջաշղթան, որը քաղաքապետին հանձնեց Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում