
Երևանը Ծոցի երկրների համար զբոսաշրջային ճանաչված ուղղություն է դարձել. Saudi Gazette

Հայաստանն ապացուցում է, որ ամենաճանաչված ուղղությունն է Ծոցի համագործակցության երկրների ընտանիքների համար, մասնավորապես այդ երկրներում բնակվող Հնդկաստանի քաղաքացիների համար՝ շնորհիվ հայկական կողմից վիզային ռեժիմի դյուրացման: Այս մասին գրում է Saudi Gazette-ը:
Լրատվամիջոցը նշում է, որ Հայաստանը հանգստի պատրաստվողների համար առաջարկում է դրա կազմակերպման ամենալայն տարբերակները՝ սուր զգացողությունների սիրահարների համար նախատեսված տարբերակներից մինչև ընտանեկան հանգիստ փնտրողների համար նախատեսված տարբերակներ: «Կովկասի լեռնային շրջանում տեղակայված Հայաստանի բնական միջավայրն այն դարձնում է խիստ գրավիչ զբոսաշրջիկների ու արկածային ճանապարհորդությունների սիրահարների համար»,- գրում է Saudi Gazette-ն: Այն նշում է, որ Air Arabia-ն 2013 թվականից թռիչքներ է իրականացնում դեպի Երևան Շարժայից:
Լրատվամիջոցն անդրադառնում է նաև Հայաստանի պատմական տեսարժան վայրերին ու հնագույն ճարտարապետությանը: