Հրդեհ՝ ֆաբրիկայում. մեկնել է երեք մարտական հաշվարկ
Հունիսի 12-ին, ժամը 01։47-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Երևանյան փողոցում գտնվող ֆաբրիկայի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի թիվ 221/5 հասցեում գտնվող «ԱԳՐՈԹԵՔԻՆ-ՎԵՍՏ» ՍՊԸ-ին պատկանող շինությունում (մոտ 1700 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:08-ին: Այրվել է տանիքի ծածկի ջրամեկուսիչ շերտը (մոտ 1700 քմ), պահեստավորված անասնակեր (մոտ 4000 հակ), կուտակած փայտ (մոտ 1 խ.) և 1 խոտաղաց սարքավորում: