ԱԻ նախարարը ցավակցական նամակ է հղել ԻԻՀ դեսպանին

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ցավակցական նամակ է հղել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, որտեղ մասնավորապես ասված է.

Ձերդ Գերազանցություն,

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում ԻԻՀ Մեջլիսի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և դրանց հետևանքով անմեղ զոհերի ու տասնյակ վիրավորների դեպքերի կապակցությամբ:

Դատապարտելով ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ համոզված ենք, որ անհրաժեշտ է միասնականորեն պայքարել միջազգային այդ արհավիրքի դեմ:

Եվս մեկ անգամ խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, Իրանի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում:
Հարգանքով՝
Դ.Տոնոյան

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930