Բաժիններ՝

«Դուք իմ անձնական «նաբլյուդատելը» չեք, պետք չի թիթիզանալ. Կամո Արեյանը՝ երթուղայինների անմխիթար վիճակի մասին. news.am

Հանրային տրանսպորտի խնդիրը մենք չենք ստեղծել, մենք այն ժառանգել ենք: Այսօր՝ հունիսի 12-ին, Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում վստահեցրել քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: Այս մասին գրում է news.am-ը։

«Տրանսպորտի հարցը լուծելի է, մենք պատրաստ ենք այն լուծել, տրանսպորտի խնդիրը մենք չենք ստեղծել, այն մենք ժառանգել ենք»,- ասաց Կամո Արեյանը:

Հարցը, թե վերջին անգամ երբ է փոխքաղաքապետը երթեւեկել հանրային տրանսպորտով, ակնհայտ բարկացրեց Կամո Արեյանին. «Դուք իմ անձնական «նադլյուդատելը» չեք, վերջին շրջանում երթուղայինից չեմ օգտվել, մի ամիս առաջ մետրո եմ նստել… գազելի վիճակը լավ գիտեմ, պետք չի թիթիզանալ, նստել, շոու եք սարքում արդեն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս