Երեկ ժամը 16.20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Արմենի Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով (ծնված 1991թ., Ապարանի ԶԿ):
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում սպայի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց այն լուրը, որ ՀՀ ՊՆ-ում զինծառայող է մահացել։ Մեր զրուցակիցն այլ մանրամասներ չհաղորդեց՝ նշելով, որ առաջիկայում պաշտոնական հաղորդագրություն կտարածեն։
Օգոստոսի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում նորածին է մահացել: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Հաշվի առնելով արձանագրված խախտումների բնույթը՝ սպառողներին զգուշացնում ենք՝ չգնել վերը նշված արտադրողների արտադրանքը մինչև տնտեսվարող սուբյեկտները չվերացնեն խախտումները. այդ մասին կհայտարարվի լրացուցիչ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 21-ին ժամը 11.00-ից մինչև օգոստոսի 22-ը ժամը 07.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել է 100 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից: Արգելոցի տարածքում իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ:
Օգոստոսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ղարաբաղյան հակամարտության ընթացքում, մարտական գործողությունների և զինադադարի պայմաններում զոհված զինծառայողների մայրերի հետ։
Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Օգոստոսի 20-ին Գյումրիում, կյանքի 85-րդ տարում, երկարատև ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 63-ամյա կինը մեղավոր է ճանաչվել հարսին ծեծելու մեջ։ Նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 30.000 դրամ տուգանք։ Դատարանի վճռով՝ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ավստրալիայի երեք քաղաքներ, Կանադայի երեք քաղաքներ, ինչպես նաեւ Ավստրիայի, Նոր Զելանդիայի, Ֆինլանդիայի եւ Գերմանիայի քաղաքները տեղ են գտել ապրելու համար 2017 թվականի աշխարհի լավագույն քաղաքների տասնյակում: Այդ մասին վկայում են Economist Intelligence Unit հանդեսի Global Liveability Report ամենամյա հաշվետվության արդյունքները:
Երբ ծնվեցի, առաջին գիտակից միտքը հետևյալն էր. ես մենակ եմ և ինձ շրջապատող աշխարհում շատ բաներ կան, որոնցից պիտի զգուշանամ, բայց չգիտեի, թե հենց ինչից էր պետք զգուշանալ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 20-ին, ժամը 14:54-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին՝ Լեջան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում հարս գնացած երիտասարդ աղջիկը ամուսնու և սկեսրայրի կողմից պարբերար ծեծի է ենթարկվել:
Oգոստոսի 20-ին, տեղական ժամանակով ժամը 10:18-ին (Գրինվիչի ժամանակով` 06:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.460 և արևելյան երկայնության 45.350 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ճամբարակ քաղաքից 15 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:
Առանց փորձության կյանքը չի ընթանում: Այո՛, Քրիստոսն ինքը սովորեցրեց «Հայր մեր» աղոթքը: «Մի՛ տար մեզ փորձության» (Մատթեոս 6:13) կամ «Աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մատթեոս 26:41): Աստված մադուն փորձության տանում է, բայց ոչ կործանելու համար:
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կողմից ստեղծված քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արարատ Ուլուխանյանի գլխավորությամբ և Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ պարզել են երեկ՝ օգոստոսի 19-ին, Լոռու մարզում տեղի ունեցած դաժան ու ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Օգոստոսի 19-20-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Օգոստոսի 16-ին, ժամը 01:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Mercedes» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աղանդները շատ վտանգավոր են, քանի որ առողջ չեն: Այո, կարող է հիվանդը կյանքի իմաստ փնտրել սրա մեջ՝ ծանոթ չլինելով, օրինակ, Առաքելական եկեղեցուն: Բայց այս դեպքում չպետք է մոռանալ, որ աղանդներն ուղղակի մարքեթինգ են, լավ պլանավորված բիզնես: Իսկ պատարագի գալիս ենք առանց որևէ պարտավորության և գնում ենք թեթևացած:
Հանրապետությունում 2017թ. հունվար-հունիսին դատապարտվածների թվաքանակը կազմել է 1 009 մարդ
Արդյունավետ և հուսալի նորամուծություններ բանկոմատներում. իսպառ կբացառվեն թալանելու դեպքերը:
Կապանում 8-ամյա աղջնակին մահացու վրաերթի ենթարկելու գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Օգոստոսի 19-ին, ժամը 15:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան 62 հասցեում գտնվող սրճարանի խոհանոցում տեղի է ունեցել 20 կգ գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
դեպքի հաջորդ օրը հանցագործությունը բացահայտվեց. օգոստոսի 18-ին, ժամը 11.35-ին, գողություն կատարելու կասկածանքով Մասիս քաղաքի 4-րդ փողոցից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Հովհաննես Մ.-ն:
Օգոստոսի 18-ին, ժ. 22.45-ին, Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 27 շենքի մոտ հայտնաբերվել և ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Արման Ա.-ն, որը 2016թ. նոյեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը: