Բաժիններ՝

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում դատապարտման է ենթարկվել 22 պաշտոնատար անձ

Ըստ ՀՀ դատական դեպարտամենտի ամփոփ տեղեկատվության, հանրապետությունում 2017թ. հունվար-հունիսին դատապարտվածների թվաքանակը կազմել է 1 009 մարդ (75-ը` կանայք), նրանցից 31-ը` անչափահաս (2-ը` աղջիկ): 118 անձանց վերաբերյալ գործերը կարճվել են, 13 անձ արդարացվել է, 27 անմեղսունակների նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրական միջոցներ:

Ազատազրկված դատապարտվածների թվաքանակը կազմել է 581 մարդ:

Դատապարտվածների ընդհանուր թվաքանակից 361-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել (18-ը՝ անչափահաս), 1-ի նկատմամբ կիրառվել է համաներման ակտ:

1009 դատապարտվածների թվում եղել են 22 պաշտոնատար անձինք եւ 192 զինվորականներ։

Այս անձանց մեծ մասը՝ 275-ը դատապարտվել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, 155-ը՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների, 148-ը՝ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս