Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Երևանի Կենտոնում` Կոնդ թաղամասում գտնվող Շոթա Ռուսթավելու անվան համար 23 հիմնական դպրոցում, ինչպես պարզեցինք ոլորտին վերաբերող փաստաղթային աղբյուրներից, 2015-2016 ուսումնական տարվա դրությամբ սովորել է 69 աշակերտ: Ուսուցիչների ընդհանուր թիվը եղել է 18: Մեզ հասած որոշ տեղեկությունների համաձայն` չի բացառվում, որ այս դպրոցը միավորվի ոչ այնքան մեծ հեռավորության վրա գտնվող Ստ. Շահումյանի անվան համար 1 հիմնական դպրոցին:
Երևանում գործող հանրային տրանսպորտում երաժշտություն չպետք է հնչի: Ընդ որում` ցանկացած տեսակի: Համապատասխան աշխատակիցներն այդ ուղղությամբ իրականացնելու են վերահսկողություն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն մինչ ՃՈ աշխատակիցների ժամանելը:
Զիլը»՝ ապօրինի փայտանյութով բարձված:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի 23-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց և Արցախի պողոտա-Արին Բերդի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ տղամարդը մեղավոր է ճանաչվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Աշտարակ քաղաքի բնակիչ՝ Հ.Մովսիսյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:
Ծաղկաձորում անցկացվող «Բազե» համահայկական հավաքին օգոստոսի 22-ին հյուրընկալվեցին հավաքի կայացման ﬔջ ﬔծ ներդրում ունեցած անձինք և առաջին սերդի բազեականները:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Ս. Ա.-ն հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության հիշյալ աշխատակիցը, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, Երևան քաղաքի Ազատության պողոտայում հետապնդել է իրեն, ապա հասնելով` ոտքերով և ձեռքում եղած ատրճանակով հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին: Այնուհետև, երբ ինքը դիմել է փախուստի, կրակոցներ է արձակել իր ուղղությամբ:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները օգոստոսի 21-ին, ժամը 16.00-ին, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արամ Ա.-ին, որը օգոստոսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մոտ գտնվող անտառային և մերձակա տարածքներում հրդեհված տարածքներն ընդհանուր մոտ 578 հա են, որից 307.8 հա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքն է:
2016թ. 1-ին կիսամյակում գրանցվել է սպանության 39, սպանության փորձի 17 դեպք, 2017թ. նույն ընթացքում՝ սպանության 25, սպանության փորձի 13 դեպք, ինչը վկայում է, որ սպանության դեպքերը նվազել են 35,9%-ով, իսկ սպանության փորձի դեպքերը՝ 23,5 %-ով:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. քրեական գործն ուղարկվել է դատարան:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն` ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբն օգոստոսի 22-ից 24-ը Մոսկվայում մասնակցում է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների օպերատիվ վարչությունների պետերի աշխատանքային քննարկումներին:
«Զվարթնոց» օդանավակայանից կամովին բաժին է ներկայացել 1944 թ. ծնված Էրետա Ա.-ն, որը 2014թ. մայիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանն օգոստոսի 22-ից 27-ը մասնակցում է ՌԴ Մոսկվայի մարզի Կուբինկայում անցկացվող «Արմիա-2017» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ցուցահանդեսին:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը զառանցանք է որակել ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե հայկական բանակում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երկու բարձրաստիճան պաշտոնյա է վիրավորվել:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 1985թ. ծնված տղամարդը մարմնական վնասվածքներն ստացել է ոչ թե ավազակային հարձակման, այլ՝ վիճաբանության ընթացքում:
Համաձայն դիմումի՝ բազմաբնակարան շենքի կոյուղաջրերը լցվել են նկուղ: Այս հարցով բազմիցս դիմում է ներկայացվել «Վեոլիա Ջուր» ընկերություն, բայց խնդրի լուծման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի պատճառով վայրի որոշ կենդանիներ և թռչուններ տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ:
78-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԴԱՀԿ առանձին ծառայողների կողմից պատշաճ չեն կատարվել օրենքով սահմանված իրենց ծառայողական պարտականությունները, և անհիմն ձգձգվել է կատարողական վարույթի ընթացքը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 25-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Զավարյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա- Նար Դոսի փողոց, Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց և Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություներ:
Օգոստոսի 21-ին, ժամը 17.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Այվազովսկու և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը:
«Արևի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ ավելանում է էստրոգենների ազդեցությունը, իր հերթին՝ ավելանում է նաև զգայունությունը դեպի էստրոգեններ: Կարելի է նշել, որ ցանկացած կին, որն ունի արդեն որևէ խնդիր, պետք է զգուշանա արևի անմիջական ճառագայթներից և արևայրուքից»:
Ռ. Մկրտչյանի փաստաբանն ասաց, որ դեռ հայտնի չէ, թե ինչքան ժամանակ է իր պաշտպանյալը մնալու հոգեբուժարանում՝ քննությունն անցնելու համար:
Պետական մարմինները կա՛մ անտեղյակ են սրա մասին, կա՛մ դիտարկում են, որպես հասարակ հացի փուռ, որը սեփականատերը մաս-մաս վաճառում է։ Իրականում կատարվում է ստրատեգական նշանակության կոմբինատի ակտիվների իրացում, ինչը չի կարելի դիտարկել որպես սեփականատիրոջ մասնավոր շահ։ Պետական մարմինները պետք է անհապաղ իրականցնեն կոմբինատի ներկայիս ակտիվների գույքագրում և կոմբինատի հաշվապահական հաշվեկշռում վերջիններիս արտացոլման համապատասխանության ստուգում:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 23-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: