
«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

Օգոստոսի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում նորածին է մահացել: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«Ունենք նման հաղորդում օգոստոսի 20-ին, քաղաքացին հաղորդում է տվել, որ «Արմենիա» ԲՀԿ-ում ծննդատանը կնոջը կեսարյան վիրահատություն են կատարել, որից հետո երեխան մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն»,- նշեց Է. Ջանոյանը:
Հարցին՝ ըստ հաղորդման՝ բժի՞շկն է մեղավոր եղել, Է. Ջանոյանը պատասխանեց, որ հանգամանքները պարզվում են: