Բաբաջանյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Օգոստոսի 16-ին, ժամը 01:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Mercedes» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի և «Volkswagen Passat» մակնիշի 88 US 009 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Պ.-ը, Ռ. Դ.-ը, Հ. Կ.-ը, Հ. Հ.-ը և Մ. Ե.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ Մ. Ե.-ի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Փրկարարները կատարել են լվացման աշխատանքներ և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Տեսանյութեր

Լրահոս