Վթար Ստեփանավան-Ալավերդի ճանապարհին. 2 երեխա հոսպիտալացվել է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 20-ին, ժամը 14:54-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին՝ Լեջան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-33 ավտոճանապարհի Ստեփանավան-Ալավերդի հատվածի 4-րդ կմ-ին «Toyota Mark X» մակնիշի 34 MN 417 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորներ՝ 2009 թ. ծնված Ս. Ս.-ը, 2006 թ. ծնված Գ. Ս.-ը և 1986 թ. ծնված Թ. Ե.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ստեփանավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: