Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Քաջարանում քաղաքացու ավտոմեքենան այրելու դեպքի բոլոր հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել փեսային:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 13-ին, ժամը 14:16-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Բուսաբանական այգում այրվում է բուսածածկ տարածք:
Ոստիկանությունը բացահայտեց կաշառակերության դեպքը։
«Շիրակ» գերեզմանոցում, որտեղ հանգչում են ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված հերոսները, շատ դեպքերում գերեզմանատեղիները պատշաճ ձևով չեն խնամվում:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ծառայություն կատարելիս՝ այսօր Կիևյան կամրջի վրա նկատել են, որ մի աղջիկ բարձրացել է կամրջի ճաղավանդակների վրայով և անցել վտանգավոր եզրագիծը:
Ապօրինի ծառահատում «Դիլիջան» ազգային պարկում: Հատվել է տասը ծառ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից ապացույց կեղծելու դեպքի առթիվ:
ավիթ Տոնոյանը հաստատեց՝ կառավարությունն ԱԻՆ տեխնիկական անվտանգության ՊՈԱԿ-ին տրամադրել է որոշակի գումար, ընդ որում՝ երկու անգամ. «Դա եղել է որոշում, որով «Նաիրիտի» աշխատակիցները, որոնք իրականացնում են անվտանգություն այդ գործարանում, շարունակեն վարձատրվել: Դա եղել է վարձատրության փոխհատուցում։ Վերահսկողության որևէ լծակ ես այնտեղ չունեմ»։
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցով դիմեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին:
«Տնտեսական բաղադրիչը չափազանց կարևորել ենք մարզպետների հաշվետվության մեջ։ Հայտարարել ենք, որ գնահատման համար շատ կարևոր են աշխատատեղերի ստեղծումն ու ներդրումները։ Գյումրու և բոլոր մնացած համայնքների նկատմամբ մեր վերաբերմունքը լինելու է չափազանց ուշադիր»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարվա արդյունքները բավարար են, սակայն հետագայում հնարավոր կլինի կառավարության աշխատանքը նաև գերազանց գնահատել: Նման տեսակետ այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահրամ Մարտիրոսյանը` միաժամանակ նշելով, թե 2 գնահատական կա՝ բավարար և անբավարար, քանի որ սա դպրոց չէ, որ լավ ու գերազանց լինի:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:16-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Մելիսա» կահույքի սրահի դիմաց այրվում է խոտածածկ տարածք:
«Մամուլում շատ պատահաբար հանդիպել եմ այսպիսի մի խնդրի, որը վերաբերում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն ՊՈԱԿ-ին, որը գործում է Մշակույթի նախարարության ներքո: Հիմնադրված լինելով դեռևս Խորհրդային Հայաստանում՝ այդ կենտրոնը նպատակ է ունեցել նպաստել ժողովրդական ստեղծագործությունների, արվեստների, արհեստների, նաև բանահյուսության հավաքագրմանը, դրա պայմանագրերի լուծարման մասին պրոպագանդմանը, և այլն»:
«Ռեեստրի ստեղծումը 1-2 տարի կտևի, որից հետո մենք նախատեսում ենք, որպեսզի մթերողի և խաղող արտադրողների տվյալները նույն բազայում գրանցվեն։ Դրանից հետո հստակ կերևա՝ ինչքան խաղող է արտադրվել և ինչքան է մթերվել»։
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14։51-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում այրվում է խոտածածկ տարածք և անասնագոմի տանիք։
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նորմալ է վերաբերում իր տեղակալ Վահրամ Մկրտչյանի հայտարարությանը, թե կրթության փորձագետ Անահիտ Բախշյան չի ճանաչում, իսկ «այդ սուբյեկտը վերջերս ազատվեց կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից»:
««Հյուսիս-Հարավ» մայրուղու առաջին տրանշի աշխատանքներն ավարտված են, բայց դեռ երաշխիքային սպասարկման մեջ է և վճարված չէ վերջին 3 մլն-ից մի քիչ ավելին։ Ինչ թերություն կա՝ կապալառուն այսօր ուղղում է»,- ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում դպրոցականին դանակահարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է համադասարանցին։
«Խոսքը գնում է կոմերցիոն երկրորդ մուլտիպլեքսի ձևավորման և նրա շահագործման մասին, այդ մուլտիպլեքսի շրջանակներում հնարավոր կլինի ցանկացած քանակությամբ, ցանկացած հեռուստաալիքների տարածումն ապահովել, բայց սա կոմերցիոն մուլտիպլեքսի գաղափարն է, և ենթադրվում է, որ դրա համար վճարում պետք է լինի բաժանորդի կողմից»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետությունների միջև ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման և միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
«Դուք քաջատեղյակ եք Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդու պարգևատրման պատմությանը, խնդրում եմ ասեք՝ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ տպավորություն և ինչպիսի՞ ազդակ է թողնում դա դպրոցականների վրա, ի՞նչ եք կարծում՝ մարդիկ սա ինչպիսի՞ նախադեպ կհամարեն»,- այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այս հարցով դիմեց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանին:
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է փաստաբաններ Դավիթ Գյուրջյանի և Արայիկ Պապիկյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները կարճել, իսկ փաստաբան Արա Ղարագյոզյանին ճանաչել մեղավոր Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 4.1 կետի պահանջների խախտման համար և նրա նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` նկատողություն:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետությունների միջև ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման և միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Գյումրիում բնակվող մի ընտանիքում որդին ծնողների և քրոջ կյանքի համար վտանգ սպառնացող իրավիճակ է ստեղծել:
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Որևէ բուժօգնության անընդհատության խախտում չի լինելու։ Մինչև համընդհանուր ապահովագրությունը չլինի՝ գործող ծրագրերն այս կամ այն կերպ գործելու են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը։
«Մեր հասարակության զգալի զանգվածը, գիտակցելով բուժօգնության անհրաժեշտությունը, չի դիմում բժշկի։ Դրա մասին են վկայում նաև պաշտոնական վիճակագրության տվյալները»:
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ թունելի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 35 MT 920 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 CR 697 համարանիշի ավտոմեքենաները։