Վահան Մարտիրոսյանը՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության մասին

««Հյուսիս-Հարավ» մայրուղու առաջին տրանշի աշխատանքներն ավարտված են, բայց դեռ երաշխիքային սպասարկման մեջ է և վճարված չէ վերջին 3 մլն-ից մի քիչ ավելին։ Ինչ թերություն կա՝ կապալառուն այսօր ուղղում է»,- այսօր ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Ինչ վերաբերում է երկրորդ և երրորդ տրանշերին, ապա նա նշեց, որ դրանք ֆինանսավորվում են Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջոցներով.

«Աշխատանքները շարունակվում են, և ըստ պայմանագրի՝ ավարտը նախատեսվում է 2019թ.»։

Պատգամավոր Արմինե Կյուրեղյանը հետարքրքվեց՝ արդյո՞ք կկատարվեն այն պարտավորությունները, որոնց հիման վրա հնարավոր կլինի ներկայացնել չորրորդ և հինգերորդ տրանշների ֆինանսավորման հայտը.

«Բացի այդ, այսօր ԶԼՄ-ներով անվստահություն է արտահայտվում մայրուղու ծրագրի իրականացման շուրջ։ Արդյո՞ք կարծում եք, որ կարիք կա ԱԺ-ի կողմից վերահսկողական գործառույթ իրականացնել այս ծրագրի իրականացմանը»։

Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ վերահսկողություն իրականացվում է նախարարության կողմից. «Առանձին պայմանագրով ինժեներական խումբ կա, և ըստ պայմանագրի պահանջների՝ իրենք կատարում են վերահսկողությունը։ Ինչ վերաբերում է մեր պարտավորություններին, ապա դրանք ամեն անգամ բանկի հետ քննարկում ենք, և կառավարությունն իր պարտավորությունները միշտ կատարում է»։

Տեսանյութեր

Լրահոս