«Հրանտ Բագրատյանն աղավաղում է փաստերը: Ես Հայ առաքելական սուրբ եկեղեցու զավակ եմ և գտնում եմ, որ դեպի սուրբ երրորդություն, դեպի մեր տեր Հիսուս Քրիստոս տանող ամենաճշմարիտ ճանապարհը Հայ առաքելական եկեղեցին է: Եվ եթե դնում ենք առաջնահերթությունները, ամենավերևը Աստված է, հետո մեր հայրենիքը»:
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 12-ին, ժամը 11.10-ին Արթիկի Բաղրամյան փողոցից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Հաբեթ Հ.-ն։
Կաշառքների ու վարչական ռեսուրսի չարաշահման դեմ միջոցների ձեռնարկումը անհրաժեշտ է հասարակության հավատն ու վստահությունը մեծացնելու համար, սակայն դրանք այն միջոցներն են, որ կարող են ձեռնարկել միայն Հայաստանի կառավարությունն ու իրավապահ կառույցները:
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 19.00-ին, Երևանի Աբովյան փողոցի թիվ 48 հասցեի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին և հրավիրել 1965 թ. ծնված Սուսաննա Հ.-ին:
Ոստիկանության ԱՎՎ Աշտարակի անձնագրային բաժանմունքի և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 12-ին, ժամը 12.50-ին, անձնագրային բաժանմունքից բաժին բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Արտակ Օ.-ն։
Տեսագրությունում երևացող անձինք կասկածվում են հագուստ գողանալու մեջ:
Ս/թ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ և միջազգային գործընկերների հետ համատեղ Երևանում կանցկացվի «Դիմակայունության բարձրացում կայուն զարգացման նպատակով» խորագրով եռօրյա միջազգային համաժողով:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցով դիմեց հիմնական զեկուցողին. «Երբ թղթային կրիչով տեղեկատվությունը ստացվում է, այն բնօրինակ է, առցանց ստացված փաստաթուղթն ի՞նչ է»:
Համասեռամալների որջ Կոմայգու տարածքում նախորդ գիշերը իրարանցում է եղել. մի խումբ համասեռամոլներ քարերով հարվածել են մի երիտասարդ տղամարդու:
Խանութի տեսախցիկը ֆիքսել է. կադրում երևացող անձին ճանաչողներին խնդրում ենք արձագանքել։
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս երեկ՝ սեպտեմբերի 12-ին, Ոստիկանության Աշտարակի բաժին են հրավիրել Ապարան քաղաքում գրանցված, ժամանակավորապես Աշտարակ քաղաքում բնակվող 32-ամյա Ալվարդ Մ.-ին։
Ինչպես հայտն
Լրատվամիջոցների ղեկավարներին՝ դրսևորել համերաշխություն, բարձրաձայնել այս խնդիրը իրենց թողարկումներում/հրապարակումներում և սատարել խնդրի օրենսդրական կարգավորմանը հասնելու գործին:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց, որ «Ելք» դաշինքի առաջարկն իրենց կողմից ընդունելի է, և իրենք չեն մասնակցի քվեարկությանը:
Դեռահասն իրենց այգում խաղողի վազերը կախելու համար նախատեսված հենասյանը ամրակցված մետաղալարից` հակի թելով կախվելու միջոցով, փորձել է ինքնասպանություն գործել, նրան ժամանակին հայտնաբերել է եղբայրը։
Երեւանի ավագանու՝ երեկվա նիստում իշխող ՀՀԿ ներկայացուցիչների պահվածքից տպավորութուն էր, թե գործ ունենք ոչ թե տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների, այլ թաղի խուժանի, փողոցային խուլիգանների հետ: Ընդդիմադիր գործընկերների հետ բանավիճելու փոխարեն ՀՀԿ-ականները վիրավորական ռեպլիկներ էին հնչեցնում:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ իրենք շատ են կարևորում այս օրենքի նախագիծը. «Սակայն երեկ քննարկման ժամանակ մի շարք որոգայթներ ի հայտ եկան, որոնք այս փուլում այս տեսքով թույլ չեն տալիս կողմ քվեարկել: «Ելք»-ը դեմ կքվեարկի, բայց մենք պատրաստ ենք աշխատել օրենքում ի հայտ եկած որոգայթները վերացնելու համար»:
2016 հունիսի 24-ին ոստիկանության Երեւանի վարչության պետ Աշոտ Կարապետյանից անձամբ տեղեկացա, որ իշխանություններն ունեն տեղեկություն՝ Սեֆիլյանի համախոհների կողմից հնարավոր հարձակման մասին, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ՊՊԾ գնդի պահպանման ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվում: Աշոտ Կարապետյանին ի պաշտոնե հայտնի է եղել ՊՊԾ գնդի վրա հարձակման մասին:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 07:55-ին դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Քվեարկություններից հետո պատգամավորները կշարունակեն քննարկել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը, որի քննարկումն անավարտ է մնացել սեպտեմբերի 12-ի նիստում:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված խոշոր հրդեհից մեկ ամիս անց ամերիկացի մասնագետները ուսումնասիրություն են սկսել տարածքում` պարզելու անտառի վիճակը հրդեհից հետո:
Եվրոպայի արձագանքման համագործակցության կենտրոնը (ERCC), ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDCA)` Հայաստան են գործուղել միջազգային երեք փորձագետի, որոնք ուսումնասիրում են «Նաիրիտ գործարան»-ը։
Հոլովակը, որը նկարահանվել է թիվ 162-ի շենքում գործող «Երեւակ» կրթահամալիրի սաների մասնակցությամբ, ցուցադրում է, թե ինչպես են կրթահամալիրի 3-4-րդ դասարանների աշակերտներն անցկացնում իրենց «պիկնիկը» խորոված պատրաստելով՝ միսը «շշելով», կրակին դնելով եւ հետո արդեն պատրաստ խորովածը մի մեծ թասով դասարանի աղջիկների առաջ դնելով:
«Իմ պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, օգտվելով լռության իր իրավունքից՝ նա հրաժարվում է մասնակցել քննչական գործողություններին»։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրազ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել՝ 11:50-ին: Այրվել է բնակելի տնակը մոտ 27 քմ՝ ամբողջությամբ, ներսում կենցաղային իրեր, կից 20 քմ փայտյա ինքնաշեն շինությունը և 1200 քմ խոտածածկույթ:
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 23:40-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նվեր Սաֆարյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի տան ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը սեպտեմբերի 12-ին դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին սույն թվականի սեպտեմբերի 9-ին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում՝ «Հայելու առաջ» հաղորդաշարում Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հնչեցրած հայտարարության վերաբերյալ։
Ընդամենը վերջերս էր անցել ժողովրդի զայրույթը ռուսաց լեզուն որպես երկրորդ պետական լեզու դարձնելու լուրերի կապակցությամբ, եւ ահա մեր Կրթության եւ գիտության նախարարությունում որոշել են փոփոխել հայաստանյան հանրակրթական դպրոցներում իրականացվող ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը, այն է՝ առավելություններ վերապահելով այս լեզվին:
Սեպտեմբերի 18-20-ը կկայանա Հայաստան-Սփյուռք համաժողովը, որին մոտ 1200 մարդ է մասնակցելու՝ մոտ 5 տասնյակ անվանի հայեր: Այդ թվում՝ հուլիվուդյան դերասաններ, գործարարներ, հասարակական-քաղաքական գործիչներ, տարբեր երկրների պատգամավորներ:
Ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց հաշվարկներով մայրաքաղաքում այսօր օրական 50 հազար մարդ հասարակական տրանսպորտը երկու անգամ փոխելով է հասնում իր ցանկացած վայրը»: