Բաժիններ՝

«Մշակույթի նախարարությունը զլանում է հանդիպել այդ աշխատակիցներին». Սամվել Ֆարմանյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը մշակույթին վերաբերող մի հարց հնչեցրեց, թեև նախարարը նիստին ներկա չէր: Նա ասաց, որ ուզում է վարչապետի ուշադրությունը հրավիրել այդ խնդրին:

«Մամուլում շատ պատահաբար հանդիպել եմ այսպիսի մի խնդրի, որը վերաբերում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն ՊՈԱԿ-ին, որը գործում է Մշակույթի նախարարության ներքո: Հիմնադրված լինելով դեռևս Խորհրդային Հայաստանում՝ այդ կենտրոնը նպատակ է ունեցել նպաստել ժողովրդական ստեղծագործությունների, արվեստների, արհեստների, նաև բանահյուսության հավաքագրմանը, դրա պայմանագրերի  լուծարման մասին պրոպագանդմանը, և այլն:

Վերջերս՝ ընդամենը ամիսներ առաջ, որոշում է կայացվել կառուցվածքային փոփոխությունների, որի արդյունքում  20-22 աշխատողներ այդ կենտրոնի ստացել են իրենց տեղեկատվական թերթիկներ:

Մի կողմից՝ հարցը  նրանում է կայանում, որ ես գոնե Մշակույթի նախարարության կողմից  չեմ լսել հանգամանորեն շարադրված ամբողջական տեղեկատվություն, թե նման  կառուցվածքային փոփոխությունների արդյունքում՝ այդ կենտրոնի աշխատանքն ինչ նոր մեխանիզմներով պետք է արվի, երկրորդ, որն ինձ համար չափազանց մտահոգիչ է, որ Մշակույթի նախարարությունը զլանում է հանդիպել այդ աշխատակիցներին և բացատրել՝ ինչումն է խնդիրը: Ես, պարոն վարչապետ, խնդրում եմ, այդ մարդիկ գոնե արժանի են ուշադրության, հրավիրվելու, լսվելու ու հասկանալու՝ ինչքանով է դա հիմնավոր որոշում»,- հայտարարեց Ս. Ֆարմանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս