Հայաստանում ամռան ամիսներին տեղի ունեցած հրդեհներից հետո «Հայանտառ» ՊՈԱԿ-ի որևէ աշխատակից այդպես էլ չի պատժվել թերանալու և վերահսկողություն չիրականացնելու համար:
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 02:39-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 40 շենքի վերելակից ձայն է լսվել, ծուխ է նկատվում, ներսում կան քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
103-ամյա Գրեյսի և 93-ամյա Հարրիի սիրո պատմությունը` Նյու Յորքի հայկական ծերանոցում
«Մի մեծ աղմուկ է սկսվում, երբ ասում ենք՝ հիվանդին պետք է պատգարակով տեղափոխել: Գյումրիում հատուկ ձև կա, ասում են՝ ես էն տղեն եմ, որ ընձի պատգարակով տեղափոխե՞ն»:
Պաշտոնեական դիրքի չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Լ. Գ.-ին և «Նարսան» ՍՊԸ փոխտնօրեն Ռ. Հ.-ին որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:
Հերիքնազ Խաչիկյանը ծնվել է Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում: 12-13 տարեկանից զբաղվել է դդմագործությամբ: Վերջին 4-5 տարում արդեն մշակված դդումների վրա ասեղնագործում է, փորագրում, նկարազարդում:
Իշխանյանի խոսքով՝ ազատության ձգտումը գալիս է մշակույթից, պատմությունից, կրոնից. «Կան քաղաքական ազգեր, որոնց համար ժողովրդավարությունն արժեք չէ, բայց նրանք զարգանում են։ Արևելքի շատ երկրներ այդպիսին են, բայց մերը ո՞րն է։ Ժողովրդավարությունը ենթադրում է քննադատություն, քննադատություն ընդունել, բայց դա չընդունել՝ որպես թշնամանք»։
Պաշտպանությունը վիճարկել է գործարար Արամ Պետրոսյանի նկատմամբ կայացված դատավճիռը, որը 12 տարվա բանտարկության է դատապարտվել Մոսկվայի «Սիթի-բանկի» մասնաճյուղում պատանդներ վերցնելու համար:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ծրագրերը պետք է իրականացվեն պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում, նշելով, որ հանձնարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամին ամեն կերպ աջակցել մարզպետին ծրագրերը մասնավորին պատշաճ ներկայացնելու հարցում:
Միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ սկզբունքներին համապատասխան՝ տեղի են ունեցել առաձնազրույցներ համայնքի ղեկավարի, գյուղի բնակիչների հետ: Կատարվել են նաև արձակված կրակոցների հետևանքների վերաբերյալ հրապարակային տվյալների և անհրաժեշտ այլ ուսումնասիրություններ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայ-ռուսական համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստին:
Սեպտեմբերի 16-20-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նախատեսվող «Երևանյան երաժշտական գիշեր» միջոցառման անցկացմամբ պայմանավորված՝ սեպտեմբերի 16-ին` ժ. 18:00-ից 23:00-ն, Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Պուշկինի փողոցն ընկած ճանապարհահատվածում կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ նրանց հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Գիշերը մոտավորապես 11-ի կողմերը գնացել ենք Շատին, որտեղ մեր անասնագոմերն են, երբ մեքենայով մոտենում էի գոմերին, ես նկատեցի, որ մեքենայի հետևից լույս է վառվում: Եռաֆազ հոսանքատարը միանգամից մեքենայի վրա ընկավ: Ես անմիջապես մեքենան կանգնեցրել եմ ու իջել, ամբողջությամբ մեքենայի տակը, գետինը ջուր էր ու բենզին: Մնացածը թողնում եմ ձեզ, թե ինչ է սա նշանակում»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 5-ամյա մանկահասակ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել 1 անձի:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Դալարիկ-Քարակերտ ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ժամը 13.25-ի սահմաններում նկատելով, որ Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցողները դուրս են գալիս հյուրանոցից, նշված երեք անձինք, ավտոմեքենայից դուրս գալով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, բազմաթիվ կրակոցներ են արձակել հյուրանոցի մուտքի դիմաց կանգնած Վ. Աբգարյանի, Գ. Մոսինյանի և մյուսների ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Գ. Մոսինյանը տեղում մահացել է, իսկ Վ.Աբգարյանը տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 14-ին, ժամը 16.30-ին, 1977 թ. ծնված Վարուժան Յ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ:
Համաձայն ՀՀ Կառավարության 2017թ.-ի օգոստոսի 17-ի 991-Ն որոշման 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2017 թվականի սեպտեմբերի 23-ը` շաբաթ օրը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 15-ին ժամը 14.00-16.00 կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի` 3-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ փողոցների, 14-րդ փողոցի և նրբանցքների, 7-րդ փողոցի և նրբանցքների ջրամատակարարումը:
«Երեկ Երևանում տեղի ունեցավ մի խայտառակ իրադարձություն և Երևանը ցնցվեց կրիմինալից: Շատերը հարց են տալիս, թե ինչու են այդ կրիմինալները զինված շրջում և իրավապահները չեն կանգնեցնում»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով երեկ կառավարության շենքից ոչ հեռու՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանությանը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 14-ին, ժամը 7.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Սերգեյ Ա.-ն:
Դիտարկմանը, որ սոցցանցերում հիշում են Վանո Սիրադեղյանին և խոսում նրա վերադարձի անհրաժեշտության մասին, արդյոք Ռուստամյանը կցանկանա՞ր, որ Սիրադեղյանը վեադառնար, Ա.Ռուստամյանը պատասխանեց. «Ես չեմ երազում Վանոյի ժամանակները: Այնպես չէ, որ այն ժամանակ կրիմինալ չկար, բավական է հիշել հայտնի սպանություններըր: Եթե այն ժամանակները վերադառնան, նույն ընթացքն է գնալու: Եթե ինչ-որ բան ծուռ ես շարում, ծուռ էլ գնում է»:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 10:01-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի քաղաքապետարանի դիմաց ավտոմեքենա է այրվում:
Երբ ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող փոքր պետության մայրաքաղաքում օրը ցերեկով տեղի է ունենում զինված քրեական «ռազբորկա»՝ զոհերով և վիրավորներով, ապա այստեղ խնդիրը զուտ քրեաիրավական հարթությունում դիտարկելը դառնում է արդեն ազգային անվտանգության հարց, որովհետև ակնհայտ է, որ խնդիրը քաղաքական է և առնչվում է իրավիճակի վերահսկողությանն ու կառավարելիությանը:
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Թուրքիայի տարածքից Հայաստանի պետական սահմանն է հատել 3 քաղաքացի, որոնց մինչ օրս գտնել չի հաջողվում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ անձանց ինքնությունը հայտնի չէ։
Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, Ադրբեջանին սահմանակից Բարեկամավան գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ին բողոքեցին, որ գյուղի արոտավայրերն այրվել են, խոշոր եղջերավոր անասուններն արածելու տեղ չունեն, մտնում են գյուղացիների տնամերձ տարածքները, արածում, ոչնչացնում կանաչ մարգերը: