«Սուբյեկտը վիրավորական չէ, մենք բոլորս սուբյեկտ ենք». Լևոն Մկրտչյան
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նորմալ է վերաբերում իր տեղակալ Վահրամ Մկրտչյանի հայտարարությանը, թե կրթության փորձագետ Անահիտ Բախշյան չի ճանաչում, իսկ «այդ սուբյեկտը վերջերս ազատվեց կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից»:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Լ.Մկրտչյանը նախ նշեց, թե տեղյակ չէ իր տեղակալի «դիտարկումների» մասին, ապա հավելեց, թե որևէ մեկին «սուբյեկտ» անվանելը վիրավորական չէ:
«Սուբյեկտը վիրավորական չէ, մենք բոլորս սուբյեկտ ենք»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը, որ Վահրամ Մկրտչյանը հայտնի է որպես «մարդ առևանգող» և Բարսեղ Բեգլարյանի ակտիվ թևից է, Լևոն Մկրտչյանը հորդորեց որակումներից զերծ մնալ:
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, խոսելով Անահիտ Բախշյանի մասին, հայտարարել է, թե «ավագանու այդպիսի անդամ ճանաչում եմ, բայց կրթության փորձագետ՝ ոչ: Այդ սուբյեկտը վերջերս ազատվեց կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից։ Նա փորձագետ չէ: