«Գնագոյացմանը կառավարությունը չի միջամտելու». Իգնատի Առաքելյան

«Հաշվի առնելով ցուրտ ձմեռը և այգեթաղ չկատարելը՝ այս տարի խաղողի բերքը ավելի չի լինելու, քան նախորդ տարվա 180 հազար տոննան։ Մեր գործարանները ունեն հնարավորություններ, որպեսզի մթերեն տեխնիկական սորտերը, որովհետև այդ ամբողջը չի մթերվում․ որոշ քանակությունը գնում է արտահանման և սեղանի սպառման»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

Նրա խոսքով՝ խաղողագործությունը ՀՀ տնտեսության համար մեծ նշանակություն ունի. «Կոնյակագործությունն ու գինեգործությունը արտահանման մասով մեծ տեղ են զբաղեցնում։ Մենք հանդիպել ենք բոլոր մթերողների և արտադրողների հետ, ՀՀ վարչապետի մոտ հանդիպում է կազմակերպվել բոլոր մթերողների հետ, և քննարկվել է մթերման գործընթացը։ Կառավարության դիրքորոշումն այն է, որ գնագոյացմանը կառավարությունը չի միջամտելու։ Այնուամենայնիվ, կոնյակ արտահանող մթերողները լինելուն են մեր ուշադրության կենտրոնում։ Եթե մթերում են և չեն վճարում, լինելու են մեր ուշադրության կենտրոնում»։

Նախարարը նշեց, որ նախաձեռնել են խաղողագործների ռեեստր, որով կհստակեցվի, թե որ համայնքում խաղողագործներն ինչ տեսակի ու ինչ քանակի խաղող են արտադրում. «Ռեեստրի ստեղծումը 1-2 տարի կտևի, որից հետո մենք նախատեսում ենք, որպեսզի մթերողի և խաղող արտադրողների տվյալները նույն բազայում գրանցվեն։ Դրանից հետո հստակ կերևա՝ ինչքան խաղող է արտադրվել և ինչքան է մթերվել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930