Հոկտեմբերի 17-ին, ժամը 21:12-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան-Բաղրամյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության անվան տակ մի շարք քաղաքացիներից խաբեությամբ գումար են հափշտակել:
Ընտանեկան բռնության նոր, այս անգամ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու միջադեպ է գրանցվել Լոռու մարզում:
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում նոր սկանդալ է հասունանում: Երկաթուղու ղեկավարությունը հաշվետվություններում հատկապես ուղևորափոխադրումների մասով միտումնավոր տոմսերի վաճառքի շատ փոքր թիվ է ցույց տալիս։ Արդյունքում ստացվում է, որ ընկերությունը վնասով է աշխատում։ Կոնցեսիոն պայմանագրով նախատեսված է, որ երկաթուղու կրած վնասների մի մասը փոխհատուցում է ՀՀ կառավարությունը։
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին պատկանող «Արտֆուդ» ընկերության Այրումի պահածոների գործարանը համայնքին 1 մլն դրամ պարտք ունի:
«Սենց մի խոսք կա, ասում է` ով վարկ չունի, նա գերեզմանոցում է: Սաղ ստեղ վարկերի տակ են: Գյուղացին հազիվ կարողանում է հասցնի մի բանկից պարտք վերցնի, մյուս բանկի պարտքը փակի»,- պատմեց նա:
այաստանում բիզնես «չունեցող» գեներալ Սեյրանին Ալեքսանյանը խորհուրդ էր տվել «արաղի բիզնես» դնել Էջմիածնում եւ իր օգնությունն էր առաջարկել Քրդստանում այն իրացնելու: Սեյրանն էլ Սուրիկ Խաչատրյանի հետ գինու գործարան է «դրել» Էջմիածնում, ապրանքը մեկ-երկու անգամ տարել է «անկախացող» Քրդստան, ու քանի որ մրցակցությունն ուժեղացել էր, Ալեքսանյանն «արգելափակել է իր կոնկուրենտին»:
Պարզվում է՝ ձերբակալվածներից Աշոտ Մանուկյանը կասկածվում է նաեւ Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող ՊՆ Ն զորամասերից մեկի սպային պատկանող ավտոմեքենայի ՊՆ 01 28 Մ պետհամարանիշը գողանալու մեջ: ՊՆ պետհամարանիշը նրան հարկավոր է եղել անարգել երթեւեկելու համար:
«Դեռեւս մեզ մոտ հարուցիչներ շրջանառության մեջ չկան: Մեզ մոտ հիմնականում շրջանառում են այլ շնչառական վարակների հարուցիչներ: Դրանք են՝ ռինովիրուսներ, պարագրիպ եւ մետապնեւմովիրուսներ: Դրանք հիմնականոմ առաջացնում են գրիպանման երեւույթներ, ունեն հարաբերականորեն թեթեւ ընթաք»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարության վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 18-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 19-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 21:12-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան-Բաղրամյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Հայաստանի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը նախորդ տարեվերջին կազմել է 93.8 միլիոն քառակուսի մետր, այդ թվում` քաղաքներում` 53.0 միլիոն քառակուսի մետր (56.5 տոկոս), գյուղերում` 40.8 միլիոն քառակուսի մետր (43.5 տոկոս):
Հայկական հայրենասիրություն չի կարող գոյություն ունենալ առանց Նարեկացու ընկալման և պատկերացման, առանց ողջ աշխարհում քո ազգային ինքնության ու ժառանգության իմացության:
ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունը ուշադրությամբ հետևել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը, որը կազմակերպվել էր հոկտեմբերի 16-ին Ժնևում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 16:35-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ «Անվեար» ռեստորանի մոտակայքում, կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ապշեցնում է, թե որքան ջանք ու ռեսուրս է ծախսում մարդկությունը ﬕմյանց ոչնչացնելու վրա:
Շենքը վթարային է, մուծում չենք էնե, չեն վերանորոգե: Մարդիկ, որ վարձ տային, կարող է բողոքեին: Հմի իրանց սպես ձեռ կուտա: Շենքն էլ վերջը կբլի: Տները շեփականաշնորհած է, բայց շենքի շքամուտքը ու կտուրը շատ վատ վիճակում են գտնվում,- նշեց Սպատակ Միքայելյանը:
«Մեր ընկերությունն արտադրում է այնպիսի օղի, որից ամբողջ աշխարհում չկա. 3 տարվա հնության օղի է, թութը մեջն է, ու այդ երեք տարվա ընթացքում թութը ոչ մի դեֆորմացիայի չի ենթարկվում, չի փչանում։ Դա մեր տեխնոլոգիան է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Բալասանյան» ՍՊԸ-ի հիմնադիր-նախագահ Արթուր Բալասանյանը։
Գեղարքունիքում հոկտեմբերի 16-ին տեղացած անձրեւը, որը որոշ տեղեր գիշերային ժամերին փոխվել է ձյան, շատ տնտեսություններում խաթարել է կարտոֆիլի բերքահավաքի ընթացքը՝ այն հետաձգելով եւս մի քանի օրով:
Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 140 տրանսպորտային միջոց:
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
«Հանրային ոլորտի առաջնորդությունը շատ է տարբերվում առաջնորդության այլ տեսակներից»,- այսօր «Այբ» կրթական կենրոնում «Հաջողության բանաձևը» նախագծի շրջանակներում կազմակերպված դասախոսությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Տավուշի մարզի ևս մեկ բնակիչ` Է. Սահակյանը, նախաքննության ընթացքում հայտնել է, որ իր տան բակում հայտնաբերված փայտանյութի ծագման աղբյուրը պարզելու նպատակով նույն պաշտոնյայի` Դիլիջանի բաժնի հետաքննիչի հետ այցելել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս, որտեղ ոստիկանության աշխատակիցն իրեն ուղղորդել է մատնացույց անել, իբր, իր կողմից ապօրինի հատված ծառերը, սակայն իրականում դրանք իր կողմից չեն հատվել: Ավելին` զննության և իր կողմից տրված բացատրության արձանագրություններում առկա տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հովվական հերթական այցը Ձորաշեն համայնք է եղել:
Ծնողներից շատերին անհանգստացնում է այն հարցը, որ իրենց երեխաները չեն կարողանում պաշտպանել իրենք իրենց: Նման խնդիրներ կարող են առաջանալ խաղահրապարակում, մանկապարտեզում, դպրոցում և այլ հասարակական վայրերում, որտեղ կան հասակակից երեխաների խմբեր և որոշակի գործունեություն, որը հավաքագրել է նրանց նույն վայրում:
2017թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը երթուղային ավտոբուսով երթևեկելու ընթացքում քաղաքացու պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակ, որի մեջ եղել են կանխիկ գումար, նույնականացման քարտ, բանկային քարտեր: Գողացված բանկային քարտերից մեկով նույն օրը կատարվել է գումարի կանխիկացման փորձ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Գայանե Ալվանդյանի հացի արտադրությունը: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գործող արտադրամասը լավաշ և մատնաքաշ էր մատակարարում տեղի իրացման կետերին:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1957 թ. ծնված Ալվարդ Մ.-ն, 1977 թ. ծնված Վահրամ Մ.-ն և 1987 թ. ծնված Ստանիսլավա Կ.-ն: