«Կոնվերս բանկից» գողությունը կատարվել է ՊՆ համարանիշներով ավտոմեքենայով. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին «Կոնվերսբանկից» կատարված կողոպուտի գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Պարզվում է՝ ձերբակալվածներից Աշոտ Մանուկյանը կասկածվում է նաեւ Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող ՊՆ Ն զորամասերից մեկի սպային պատկանող ավտոմեքենայի ՊՆ 01 28 Մ պետհամարանիշը գողանալու մեջ: ՊՆ պետհամարանիշը նրան հարկավոր է եղել անարգել երթեւեկելու համար:

Բանն այն է, որ ճանապարհային ոստիկանները ՊՆ պետհամարանիշով մեքենաներին չեն կանգնեցնում եւ չեն ստուգում. այդ իրավունքը տրված է ռազմական ոստիկանությանը: Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ հենց այդ պատճառով էլ ՊՆ-ից արդեն որերորդ անգամն է՝ պետհամարանիշներ են գողանում, եւ դրանք հայտնաբերվում են հանցագործությունները բացահայտելու ընթացքում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031