
Վիգեն Սարգսյանի համար հայրենասիրությունը սկսվում է Նարեկացու ընկալուﬕց

Հայկական հայրենասիրություն չի կարող գոյություն ունենալ առանց Նարեկացու ընկալման և պատկերացման, առանց ողջ աշխարհում քո ազգային ինքնության ու ժառանգության իմացության: Հայրենասիրությունն այսպես է ﬔկնաբանում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Հայրենասիրությունն իմ խորին համոզմամբ` ազգային ինքնության լիարժեք գիտակցուﬓ է, որովհետև երբ հայրենասիրությունը չի հենվում քո երկրի, քո ժողովրդի, քո պատմության, քո արմատների խորը իմացության վրա, ուրեﬓ այն ավելի շատ ձև է, քան բովանդակություն: Այն պահանջում է ինքնաճանաչում ու ինքնագիտակցում, անընդհատ աշխատանք քո արմատները հասկանալու ու գնահատելու»,- ասաց նախարարը հանրային դասախոսության ժամանակ` պատասխանելով «ինչ է հայրենասիրությունը Ձեզ համար» հարցին:
Վիգեն Սարգսյանի խոսքով` սահմանափակ տարածքով ու փոքր բնակչությամբ Հայաստանը պետք է գիտակցի, որ համաշխարհային ժողովٳրդ է, որն աշխարհի աﬔնատարբեր վայրերում թողել է իր կարևոր մասնիկը: «Խոսքը Երուսաղեﬕց ﬕնչև Լիբանանի Զմառի վանքում պահվող ﬔր ժառանգությունն է, Սուրբ Ղազար կղզուց ﬕնչև Միացյալ Նահանգների ազգային գրադարանում պահվող ժառանգությունն է: Այն աﬔնը, որ ﬔզ դարեր շարունակ սնել է ու դարձրել այնպիսին, ինչպիսին այսօր կանք»,- հավելեց նախարարը:
Նախարարի համար որքան զարմանալի, այնքան էլ օրինաչափ է, որ հայերը հայրենասեր եղել են նույնիսկ այն ժամանակ, երբ չեն ունեցել պետություն ու պետականություն: «Այն յուրահատուկ հայրենասիրություն է, դա նշանակում է, որ ﬔր սերն ու հավատարմությունն ավելին է, քան 29 հազար քառակուսի կիլոﬔտրն ու երեք ﬕլիոն բնակչությունը»,- եզրափակեց նախարարը:
Վիգեն Սարգսյանի` «Առաջնորդությունը հանրային հատվածում» ելույթը կայացավ «Հաջողության բանաձև» նախագծի շրջանակում, որի նպատակն է հաջողության տարբեր պատմությունների ﬕջոցով երիտասարդներին հավատ ներշնչել սեփական ուժերի, կարողությունների հանդեպ: