Հոկտեմբերի 18-ին, ժամը 20:20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:20-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի տներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել:
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Ժամը 14:30-ի սահմաններում Ծովակալ Իսակով պողոտա և Էջմիածնի Հին խճուղի խաչմերուկում ՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 21-ամյա Կամո Փոլադյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 32 ՍՍ 733 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Արթուր Վարպետյանի վարած Mitsubishi մակնիշի 64 ՍԼ 131 համարանիշի ավտոմեքենաները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ փաստաբան Ս. Գևորգյանի հաղորդման հիման վրա:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20:08-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոցի 7-րդ շենքի դիմաց այրվում է ավտոմեքենա:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն բացման պատգամ է հղել Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի կողﬕց Բրյուսելում կամզակերպված Եվրոպայի հայ համայնքների չորրորդ համագումարի մասնակիցներին՝ անհրաժեշտ համարելով ազգային պահանջատիրությունը համապարփակ մոտեցումով հետապնդելը։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել են Մուղնու Մ.Աշճյանի անվան և Լուսակն համայնքի հիմնական դպրոցների տնօրենների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը:
«Բեռլին» պոլիկլինկայում 80 տոկոսով կկրճատվի էներգիայի ծախսը: Դա հնարավոր է դարձել այլընտրանքային էներգիայով աշխատող համակարգերի տեղադրման շնորհիվ:
2017թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14:50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «որովայնի 1-ին պատի ծակած-կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Գյումրիում մասնակցեց Ռուսթավելի փողոցի բացման արարողությանը: Ներկա էին նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Երևանից ժամանած այլ հյուրեր, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներ:
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության 2019թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը: Գրանցման նոր շրջանը կսկսի 2017թ. հոկտեմբերի 18-ի կեսօրին՝ արևելյան ամառային ժամանակով և կավարտվի 2017թ. նոյեմբերի 22-ի կեսօրին՝ արևելյան ստանդարտ ժամանակով:
Գյումրի այցելած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ովքե՞ր են Ռուսթավելի փողոցում ներդրումներ կատարել, «Կումայրի» արգելոցի տարածքում, բացի «Ջրահարս» ռեստորանից, կա՞ն այլ օբյեկտներ, որոնք վարչապետը գնել է կամ կցանկանար գնել:
Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն ու Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) համատեղ ծրագրեր են նախանշել` գյուղատնտեսության ոլորտները զարգացնելու ուղղությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2017 թվականի հոկտեմբերի 17-ին չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
«Ղարաբաղ Կարպետ» ընկերության կողմից արտադրված առաջին 10-ը էկոգորգերն անմիջապես սպառվել են:
«Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցագործության մեկ այլ դեպք:
Ճանապարհային ոստիկանությունը իրազեկում է:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգեց խորհրդարանի միջանցքում պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպը քննելու և դրա վերաբերյալ խորհրդարանին եզրակացություն ներկայացնելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը:
«Անասունների գլխաքանակը դեռ չենք պակասեցրել, այդքան կեր կապահովենք, բայց այն, որ մեր նախատեսած կաթնատվությունը չենք ստանա՝ ունենալով քիչ կեր, միանշանակ է»։
Հոկտեմբերի 17-ին ժամը 15:50-ի սահմաններում ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1968թ. ծնված Ա.Ս-ն տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է օղու և քացախաթթվի խառնուրդ:
Մոսկվայում հայ տաքսու վարորդ է կալանավորվել ուղևորին թունավորման միջոցով սպանելու և թալանելու կասկածանքով:
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հոկտեմբերի 18-ի նախագահության նիստում Լևոն Օրբելու անվան ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Դվին» հյուրանոցային համալիրի շինհրապարակ: Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2016 թ. մայիսի 5-ին կայացած նիստում հավանություն էր տվել «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին:
Այսօր սպանդանոցների հարցով Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպում-քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հայտարարեց, թե գյուղացին ղասաբների ձեռքը կրակն է ընկել:
ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) Շիրակի մարզային կենտրոնն այսուհետև ծառայությունները կմատուցի արդիականացված ու բարելավված պայմաններում:
Հոկտեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կառավարության ծրագրով 2017 թվականի մայիսից ՀՀ-ում անցում է կատարվում սպանդանոցային պարտադիր մորթի: Դրա համար անհրաժեշտ է ավելացնել հանրապետությունում առկա սպանդանոցների թիվը 40-70-ով: Հաջորդ տարի բակային մորթը վերջնականապես վերանալու է:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 13:19-ին ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետում՝ քարե կամրջի տակ կա դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: