Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը կամ, որ նույնն է, «խոզագրիպը». «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Չնայած գրիպի սեզոնն արդեն սկսվել է, Հայաստանում այդ վիրուսը դեռեւս չի շրջանառում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների համաձայն, այս տարի սեզոնին հատուկ է լինելու գրիպի AH1 տարատեսակը: Դա հայտնի «խոզագրիպն» է:

«Դեռեւս մեզ մոտ հարուցիչներ շրջանառության մեջ չկան: Մեզ մոտ հիմնականում շրջանառում են այլ շնչառական վարակների հարուցիչներ: Դրանք են՝ ռինովիրուսներ, պարագրիպ եւ մետապնեւմովիրուսներ: Դրանք հիմնականոմ առաջացնում են գրիպանման երեւույթներ, ունեն հարաբերականորեն թեթեւ ընթաք»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարության վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

«Կապ չունի՝ որ ենթատեսակն է, գրիպն ունի նույն ախտանշանները, նույն արտահայտվածությունը եւ կախված օրգանիզմի վիճակից՝ կարող է լինել բարդություն, կարող է չլինել»,- նկատեց մասնագետը:

Նրա խոսքով, գրիպի հարուցիչներն ավելի շատ ակտիվություն են ցուցաբերում նոյեմբերից սկսած:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս