Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել

Հոկտեմբերի 10-ին, ժամը 16:35-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ «Անվեար» ռեստորանի մոտակայքում, կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mitsubishi Airtrek» մակնիշի 81 AC 881 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել է: Ա. Մ.-ը և ուղևորներ՝ 1995 թ. ծնված Հ. Պ.-ը, 1996 թ. ծնված Գ. Ս.-ը և 1996 թ. ծնված Հ. Հ.-ը հոսպիտալացվել են Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները փակել են գազի բալոնը և հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս