Բաժիններ՝

Վիգեն Սարգսյանի երեք ցանկությունը կախարդական փայտիկ ունենալու դեպքում

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ապշեցնում է, թե որքան ջանք ու ռեսուրս է ծախսում մարդկությունը ﬕմյանց ոչնչացնելու վրա: Այս մասին անկեղծացավ նախարարը «Այբ» կրթական կենտրոնում «Առաջնորդությունը հանրային հատվածում» թեմայով հանրային դասախոսության ժամանակ` պատասխանելով ներկաներից ﬔկի այն հարցին, թե երեք ինչ ցանկություն կիրագործեր նախարարը կախարդական փայտիկ ունենալու դեպքում: Նախ Վիգեն Սարգսյանը պատասխանը սկսեց անկեդոտով ու հավելեց` «կախարդական փայտիկ եթե ունենայի, ցանկություններիս քանակը կշատացնեի»: Բայց ավելի շատ նախարարը խաղաղություն կուզեր աշխարհին: «Շատ կուզեի իմաստնություն գար աշխարհի ժողովրդին ու խաղաղٳություն լիներ աﬔնուր, որ մարդիկ կարողանային ազատ զարգանալ ու առաջ շարժվել: Հիմա աշխատանքի բերումով, երբ նայում եմ զինվորական ցուցադրություններ, զորավարժություններ, զենք-զինամթերքի ցուցահանդեսներ, անընդհատ ապշում եմ, թե որքան ջանք ու ռեսուրս է ծախսում մարդկությունը ﬕմյանց ոչնչացնելու վրա»,- ասաց նախարարը` հավելելով` գուցե տարօրինակ է սա լսել պաշտպանության նախարարից: «Հավատացեք, որքան շատ գիտես այդ գործը, այնքան շատ ես կարևորում խաղաղությունը ու, կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մարդկությունը գտնի այդ դեղատոմսը»,- ավելացրեց Վիգեն Սարգսյանը:

Մյուս ցանկությունը կլիներ այն, որ վերանար անգրագիտությունը: Ըստ նախարարի` այն բազաթիվ չարիքների հիմքն ու անիմաստ է խնդրել, որ վերանա աղքատությունը, քանզի անգրագիտության վերացուﬓ արդեն իսկ կբերի աղքատության վերացմանը: Ինչ վերաբերում է երրորդ ցանկությանը, այն դահլիճին ծիծաղ բերեց. «Եթե այդ աﬔնը լիներ, ﬔկ բաժակ սուրճ կուզեի»:

Վիգեն Սարգսյանի` «Առաջնորդությունը հանրային հատվածում» ելույթը կայացավ «Հաջողության բանաձև» նախագծի շրջանակում, որի նպատակն է հաջողության տարբեր պատմությունների ﬕջոցով երիտասարդներին հավատ ներշնչել սեփական ուժերի, կարողությունների հանդեպ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս