Բաժիններ՝

Լոռիում ամուսինը միս կտրելու ժամանակ դանակահարել է կնոջը

Ընտանեկան բռնության նոր, այս անգամ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու միջադեպ է գրանցվել Լոռու մարզում:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Մեծավան գյուղում ամուսինը դանակահարել է կնոջը՝ միս կտրելու դանակով։

Ամուսինն իր առանձնատան խոհանոցում դանակով միս կտրելու ժամանակ կնոջը մեղադրել է իր և քույրերի միջև ստեղծված լարված հարաբերությունների մեջ, հայհոյել։  Դանակի հարվածը  հասցվել է կնոջ կրծքավանդակի ձախ կեսի շրջանին` դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող:

Կինը տեղափոխվել է բժշկական կենտրոն եւ նրա մոտ աշտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք` ձախակողմյան պնևմոհեմոթորաքսի և 2-րդ աստիճանի տրավմատիկ շոկի զարգացմամբ:

Ամուսինը կալանավորվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս