 
                        Նախկին պաշտոնյաներին պատկանող գործարանը մեծ պարտքեր է կուտակել. «Ժողովուրդ»
 
                                    «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին պատկանող «Արտֆուդ» ընկերության Այրումի պահածոների գործարանը համայնքին 1 մլն դրամ պարտք ունի:
Թերթը տեղեկացավ, որ տեւական ժամանակ է՝ այս գործարանը չի աշխատում: Մինչդեռ ժամանակին իշխանություններն այս գործարանի հետ կապված մեծ-մեծ ծրագրեր էին խոստանում: 2008թ. Սերժ Սարգսյանի ներկայությամբ բացվեց Այրումի պահածոների գործարանի խյուսի հոսքագիծը, եւ այն ժամանակ «Արտֆուդ» ընկերության տնօրեն Սերգո Կարապետյանը պնդում էր՝ գործարանը մեծ քանակությամբ դեղձ կընդունի եւ կվերամշակի:
Սակայն հետագայում խյուսի հոսքագիծը Այրումից տեղափոխվեց նույն ընկերությանը պատկանող, Արտաշատում գործող ձեռնարկություն: Եվ 2012 թվականից սկսած այրումցիներն իշխանություններից պահանջում են միջոցներ ձեռնարկել՝ գործարանն աշխատեցնելու եւ այդկերպ իրենց զբաղվածության խնդիրը ինչ-որ չափով լուծելու համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        