ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողական միջոցառումների արդյունքում «Լիա-Կ», «Անուշ լինի, «ԴԱԱԱՌ», «Վ.Ա.Ս գրուպ», «Բեսթ Ֆուդ 17» ՍՊԸ-ների և անհատ ձեռնարկատեր Ժիրայր Ավագյանի պահեստներում հայտնաբերվել են մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին:
Հայաստանում 2017 թվականին մայրական մահացության երկու դեպք է գրանցվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
2017թ. նոյեմբերի 23-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ մշակված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որով նախատեսվում է սահմանափակել ընթերակաների մասնակցությունը քննչական գործողություններին։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը պատրաստ է գործելու որպես անկախ միջնորդ և կազմակերպելու ադրբեջանցի զինվորականի մարմնի փոխանցումը մյուս կողմին:
ՀՀ Արագածոտնի մարզում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը:
2017թ. նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նոր ձևավորված կարգապահական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի ժամանակ անդամների ձայների մեծամասնությամբ հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների, այդ թվում` կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքեր
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը «Հեռուստամարաթոն-2017»-ի ժամանակ հայտարարեց, որ 2018-ին Վաշինգտոնում կանցկացվեն հայկական մշակութային ժառանգության օրեր:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դանակի գործադրման սպառնալիքով քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրապարակել է «Բերքառատ Արցախ» խորագրով 20-րդ հեռուստամարաթոնի տասը խոշոր նվիրատուների ցանկը: Շարքը գլխավորում է անանուն բարերարն ԱՄՆ-ից` 2.5 միլիոն ԱՄՆ դոլար: Երկրորդը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն է` 2 միլիոն 250 հազար դոլար նվիրատվությամբ:
Black Friday համաշխարհային շոփինգ իրադարձության շրջանակներում Հայաստանում գործող գրեթե բոլոր բրենդային հագուստի, կոշկեղենի և էլեկտրատեխնիկայի խանութները հայտարարել են մեծ զեղչեր։
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին:
Նոյեմբերի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար:
«Հայաստանում թանկացումները սովորաբար սեզոնային բնույթ են կրում, բայց որոշ ապրանքների գծով, հատկապես՝ կաթնամթերքի ու մսամթերքի, ունեցանք ֆորսմաժոր, ինչը, իհարկե, պատճառներ ունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով վերջին թանկացումներին՝ այս մասին ասաց Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
Նոյեմբերի 23-ին, ժամը 4.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազով թունավորում` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Ծիլքար գյուղի բնակիչներ, 1972 թ. ծնված Նանա Ս.-ն, 1994 թ. ծնված Մայիս Մ.-ն, 1992 թ. ծնված Մերի Մ.-ն, 1994 թ. ծնված Հարություն Մ.-ն և 1967 թ. ծնված Մխիթար Մ.-ն:
Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած մոտ 375 ուսանող նոյեմբերի 24-ին ստացավ ուսման վարձի փոխհատուցում։ Փոխհատուցումը կատարեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։ Ծրագրից օգտվել են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական և միջպետական բուհերի ուսանողներ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին ժամը 13:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
2016 թվականին Հայաստան է ներմուծվել 4.7 տոննա կարագ։ Իհարկե, ամբողջը չի ուղղվել միայն բնակչության սպառմանը, բայց եթե հիպոթետիկ այդպես համարենք ու վերցնենք մանրածախ գների աճը մոտ 50 տոկոս, ապա ստացվում է, որ կարագին ուղղվող ծախսերը ընդհանուր լրացուցիչ 12 միլիարդ դրամ են տարել։
Հասրակական կազմակերպությունները հայտարարությամբ են հանդես եկել՝ լրագրողների աշխատանքը դատարանում խոչընդոտելու վերաբերյալ:
Հայաստանի ռուսական ռազմակայանում հրահանգչա-մեթոդական պարապմունքներ են սկսվել ինժեներա-սակրավորական ստորաբաժանման զինծառայողների հետ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2017»-ի արդյունքում հավաքվեց 12 մլն 505 հազար 456 ԱՄՆ դոլար:
Երևան քաղաքի Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկի թողունակությունը մեծացնելու և երթևեկության անվտանգությունը բարձրացնելու նպատակով 2017 թվականի նոյեմբերի 24-ից նշված խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Նոյեմբերի 22-ին ժամը 15:30-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղի բնակիչ 1989թ. ծնված Ս.Հ-ն, նույն շրջանի Խնձրիստան գյուղի վարչական տարածքում գտնվող իրեն պատկանող անասնաֆերմայում սխալմամբ խմել է ֆորմալին տեսակի քիմիական լուծույթ և սուր թունավորումով տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Գիշերը տեղացած ձյան պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության հարկային հսկողության բաժնի պետ է նշանակվել Հարություն Դարբինյանը։ Նա նախկին պատգամավոր Արսեն Դարբինյանի որդին է՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ազգականը։
«Փաստ» օրաթերթը գրում է. «2017 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Տավուշի մարզում կազմում է շուրջ 5530 մարդ, նրանցից՝ 3431-ը կանայք:
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ գրել էր, որ անցած տարեվերջին` Ամանորի նախաշեմին, Երևանի քաղաքապետի կարգադրությամբ քաղաքապետարանի աշխատակազմին, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձ է հատկացվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։