Երևանում այսօր՝ ժամը 19։15-ի սահմաններում անհայտ անձը հրազենի նմանվող ատրճանակով ներս է մտել Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող varks.am-ի մասնաճյուղ և աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար։
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այցելել է Սարապատ համայնք, եղել Ձորի գյուղեր կոչվող բնակավայրերում, ծանոթացել առկա խնդիրներին:
Նոյեմբերի 28-ին, ժամը 15:41-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության «Եվգենիա 8-րդ» հորիզոնականի ստորգետնյա հանքախորշի առաստաղից տեղի է ունեցել քարաթափում:
Նոյեմբերի 27-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, բաժանմունք են հրավիրել 1977 թ. ծնված Ներինե Պ.-ին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» ՀՀ օրենքը:
Հ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Արցախյան ազատամարտում տարած հաղթանակներում նշանակալի ներդրում ունեցած 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ժամանակ Հանրապետության նախագահը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի համար մի խումբ ազատամարտիկների խրախուսել է պետական բարձր պարգևներով:
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը համաձայն է այն կարծիքին, որ գնաճի պայմաններում աղքատության ցուցանիշը կբարձրանա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ գնաճն այսօր մեր հասարակությանը հուզող թեմաներից մեկն է, քանի որ այն ոչ միայն տնտեսական երևույթ է, այլև սոցիալական:
Նոյեմբերի 28-ի ցերեկը, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ին՝ օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, որը վարել է ծառայության պետ Վահրամ Շահինյանը:
2017թ. առաջին 9 ամիսներին միայն ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության, ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության դատախազների և ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվել է կոռուպցիոն բնույթի հանրային առավել մեծ ուշադրության արժանացող հանցագործությունների հատկանիշներով հարուցված 52 քրեական գործ
ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց հայտնաբերված ադրբեջանցի զինվորականի դին նոյեմբերի 28-ին կփոխանցվի ադրբեջանական կողմին:
«Պատվերը նորմալ կատարել են»,- այս մասին այսօր իր գործով դատավճռի հրապարակումից հետո հայտարարեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
Նոյեմբերի 27-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 39 շենքի մոտից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արամ Մաթևոսյանին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը կմասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմահուշային կոմիտեի հերթական նիստին:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվող ՄԱԿ-ի շտաբային սպաների դասընթացներին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանն արդեն մտել է գրիպի սեզոն, որը շարունակվելու է հաջորդ տարվա ապրիլ ամսին։ Այս տարի թռչնագրիպով ապահովագրված ենք, բայց հնարավոր է՝ գործ ունենանք գրիպի H 1 տեսակի հետ, որը նույն խոզի գրիպն է»։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր docs.google.com կայքում հրապարակել է հայկական ֆեյսբուքյան էջերի այն հասցեները, որոնց թիրախավորել են ադրբեջանական հաքերները և, ամենայն հավանականությամբ, կարողացել են գողանալ գաղտնաբառը։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին մեղավոր ճանաչեց։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար, բեռնատարների համար փակ է:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդամենը 1 ամիս հետո բարձրանալու են ավելի քան 800 անուն ապրանքների մաքսազերծման դրույքաչափերը: Դա հանգեցնելու է այդ ապրանքների թանկացմանը: Ընդ որում՝ դրանք հիմնականում լայն սպառման ապրանքատեսակներն են՝ շաքարավազ, միս, կարագ, ավտոմեքենա և այլն:
ՀՀ սահմանադրական դատարանը քննության է ընդունել Գյումրիում Ավետիսյանների դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների դիմումը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարվա ընթացքում ձեռք է բերել երկու հողամաս՝ երկուսն էլ 2 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Նորավանքում տեղի է ունեցել գեներալ Մանվելի երեք զավակների՝ Այծեմնիկի, Արփենիկի, Վազգենիկի մկրտության արարողությունը։ Մանվելի դուստրերին Նորավանքում կնքելու խոստումը դեռ Վազգեն Սարգսյանն էր տվել, այդ պատճառով է կնունքը Սուրբ Էջմիածնից «տեղափոխվել» Վայոց Ձոր։
Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացվելիք որոշման նախագծով ջրի սակագնի 11.4 դրամով թանկացումը մանրածախ սպառողների համար կսուբսիդավորվի ողջ 2018 թվականի համար։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեից։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեզ տեղեկություններ էին հասել, որ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի առաջատար մասնագետ Գրիգոր Գրիգորյանի դեմ քրեական գործ է հարուցվել կեղծ «գրին քարտերի» համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմն անորոշության մեջ է, քանի որ տեղյակ չեն՝ տարեվերջյան պարգևավճարները, որոնք ընդունված է անվանել 13-րդ աշխատավարձ, այս տարի ստանալո՞ւ են, թե՞ ոչ: Ուստի լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է՝ ԱԺ նոր ղեկավարությունն այս անգամ նրանց զրկի պարգևատրումներից:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՌԴ-ի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականներով ՀՀ քաղաքացիները շարունակում են տնտեսական գործունեություն ծավալել, սակայն խնդիրը դեռ վերջնական լուծում չի ստացել: