
Արցախում քաղաքացին սխալմամբ խմել է ֆորմալին տեսակի քիմիական լուծույթ

Նոյեմբերի 22-ին ժամը 15:30-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղի բնակիչ 1989թ. ծնված Ս.Հ-ն, նույն շրջանի Խնձրիստան գյուղի վարչական տարածքում գտնվող իրեն պատկանող անասնաֆերմայում սխալմամբ խմել է ֆորմալին տեսակի քիմիական լուծույթ և սուր թունավորումով տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: