Երեւանի ավագանին նոյեմբերի 29-ին հրավիրված նիստում 11 կողմ, 39 դեմ և 1 ձեռնպահ ձայնով չընդունեց Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն Ա Վեհափառի անվամբ։
Հայկական պատվիրակությունը շրջայց է կատարել ակադեմիայում և ծանոթացել սաների համար ստեղծված պայմաններին։
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգին վերաբերող հարցեր: Ներկայացվել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթի նախագիծը:
Դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց 2017թ. դեկտեմբերի 4-9-ը տեղի ունենալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովի նիստի մասին, որի ժամանակ քննարկվելու են հայկական քոչարին ու տոլման՝ որպես ադրբեջանական գրանցելու հայտերը.
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը կանվանակոչվի Լեոնիդ Ազգալդյանի անվամբ:
Նոյեմբերի 28-ին, ժամը 5.05-ին և ժամը 5.40-ին հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդումներ են ստացվել, որ «շմոլ գազով թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 1980 թ. ծնված Անուշ Վ.-ն, 1955 թ. ծնված Սվետլաննա Վ.-ն, 1958 թ. ծնված Շողիկ Վ.-ն, 2008 թ. ծնված Արմեն Վ.-ն և 2009 թ. ծնված Արարատ Վ.-ն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դեռևս 09.06.2012թ.-ին քրեական գործ է հարուցվել փաստաթղթեր կեղծելու, խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելու և հափշտակության փորձ կատարելու, ինչպես նաև դատախազի կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ:
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Իսրայելյան փողոցից մինչև Հրազդանի կիրճ ընկած հատվածը` Սերգեյ Փարաջանովի թանգարանի հարակից փողոցը, կանվանակոչվի նշանավոր կինոռեժիսորի անվամբ: «Փողոցների անվանակոչման հետ կապված ձեւավորվել էր աշխատանքային խումբ, եւ քննարկումները տարվել են մեկ ու կես տարի:
Երևան քաղաքի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը կանվանակոչվի Մոնթե Մելքոնյանի անունով։
Ձմռան երեք ամիսներին և՛ տեղումները, և՛ օդի ջերմաստիճանը լինելու են նորմայի սահմաններում: Այսօր ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց, թե այս ձմռանը Հայաստանի առանձին մարզերում ինչ եղանակ է կանխատեսվում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ հանրապետությունում հավկիթի դեֆիցիտ չի սպասվում, և առաջիկայում շուկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը:
Այսօր ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ձմռան եղանակային կանխատեսումները:
«Ճաճոյի Էդոյի» որդու՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանության գործը կարճվել է: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ գործը կարճվել է՝ գործուն զղջալու հիմքով:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
Շղթայական վթար Գյումրիում: Նոյեմբերի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Վազգեն Սարգսյան փողոցում միմյանց են բախվել «Վազ 21 06» եւ «Օպել» մակնիշների ավտոմեքենաները: «Օպել»-ի վարորդը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Րոպեներ անց հենց նույն վայրում եւս մեկ վթար է գրանցվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Նոյեմբերի 29-ին, ժամը 1.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանում թափածակող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1991 թ. ծնված Արմեն Մ.-ն և «ձախ ազդրի և նստատեղի, աջ գոտկային շրջանի, աջից կրծքավանդակի հետին մակերեսի և վզի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ` 1987 թ. ծնված Հայկ Սիրադեղյանի դիակը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲԸ-ի հետ պայմանագիր է կնքել: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքի՝ «մեկ անձից կատարված գնումների» բաժնից:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը պնդում է, որ պապիլոմավիուսի դեմ պատվաստումն արդյունավետ միջոց է՝ կանխարգելելու արգանդի պարանոցի քաղցկեղը, որը նշված վիրուսն է հարուցում: Շատ բուժաշխատողներ, սակայն, ինչպես հայտնի է, դեմ են պատվաստմանը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Գյումրու, Աշոցքի, Ապարանի, Արագածի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչ Հ.Սիրադեղյանի սպանության եւ 26-ամյա Ա.Մակոյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կասկածյալը՝ ձերբակալվել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այս ամսվա սկզբին փոխել է իր ղեկավարած գերատեսչության կողմից ազատամարտիկներին պարգևներ և կոչումներ շնորհելու կարգը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում առևանգված հայ երիտասարդի գտնվելու վայրի մասին դեռ լուր չկա: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Կիևի հայերի շրջանում մեծ աղմուկ է ստացել այդ միջադեպը: Առաջիկա օրերին տեղի հայերը հույս ունեն լուր իմանալ մեկ շաբաթ առաջ առևանգված երիտասարդի դեպքից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների դեպքերը շարունակվում են:
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 18:46-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2017թ. հունիսի 14-ին Երևանում երկու հոգու մահվան պատճառ դարձած վրաերթի դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Ի՞նչ է սոցիալական կյանքը և այդ կյանքի ընթացքում արտահայտվող ճգնաժամերը: Ըստ հոգեբանների, մարդը, լույս աշխարհ գալով և շրջակա միջավայրին հարմարվելով, ունենում է որոշակի ճգնաժամեր, որոնք արտահայտվում են տարիքային տարբեր փուլերում: