Բաժիններ՝

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում

Երևան քաղաքի Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկի թողունակությունը մեծացնելու և երթևեկության անվտանգությունը բարձրացնելու նպատակով 2017 թվականի նոյեմբերի 24-ից նշված խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Խաչմերուկի հատվածում գծանշված եռանկյունաձև անվտանգության կղզյակի շնորհիվ Բաբայան փողոցով Ուլնեցու փողոցի կողմից դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցների համար լուսացույցը, «Կանգ-գիծ» գծանշումը և տվյալ հատվածի հետիոտնային անցումը մոտ 20 մետր կտեղափոխվեն դեպի խաչմերուկ, որը կմեծացնի խաչմերուկի թողունակությունը և միաժամանակ՝ նշված փոփոխության շնորհիվ Բաբայան փողոցի երթևեկելի առաջին գոտուց աջ շրջադարձով Թբիլիսյան խճուղու ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները տվյալ մանևրը կկատարեն անընդհատ՝ առանց լուսացույցի արգելող ազդանշանին հանդիպելու:
Միաժամանակ՝ Ազատության պողոտայի լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն ու կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:


ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս