Վանաձորցի 3 անչափահասները բնակարանային գողության կասկածանքով բերվել են ոստիկանություն:
Կլիմայական փոփոխության դեմ պայքարի միջոցառումներով Հայաստանը տարածաշրջանի առաջատար երկրներից է:
Նոյեմբերի 25-ին, ժամը 11:31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-4» թաղամասում գտնվող գործարանի տարածքում տնակներ են այրվում:
Նոյեմբերի 24-ին, ժամը 19.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 15/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Գոհարիկ Մարկոսյանին։
Հեղինակավոր Forbes հանդեսը ծավալուն հոդված է հրապարակել Kerbedanz բրենդի մասին, որը զբաղվում է թանկարժեք ժամացույցների արտադրությամբ և վաճառքով։
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ Բաթումիում հինգաստղանի «Լեոգրանդ» հյուրանոցում նոյեմբերի 24-ի երեկոյան տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 11 մարդ, որոնցից 10-ը Վրաստանի քաղաքացիներ են, իսկ 1-ը՝ Իրանի: Հոսպիտալացվել է 21 մարդ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 25-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Ջեռուցման սեզոնին ընդառաջ՝ Ազգային ժողովում ջրհեղեղներն անպակաս են: ԱԺ ղեկավարությունը խոստացել էր նոյեմբերի 18-19-ը միացնել ամբողջ խորհրդարանի ջեռուցումը. այդ մասին նույնիսկ սոցիալական ցանցի իր էջում հայտնել էր ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժող կողմի իրավահաջորդները երկրորդ դիմումն են ներկայացրել Սահմանադրական դատարան:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին ժամը 10:45-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վրաստանին սահմանամերձ գյուղերի բնակիչներից ահազանգ-բողոք ստացանք, որ ՊԵԿ-ն արգելել է 5 կիլոգրամից ավելի մանդարին ու ցիտրուսային այլ մրգեր առանց մաքսազերծելու ներկրել Հայաստան։ Նախկինում այդ շեմը 50 կգ էր։ Այսինքն՝ մինչեւ 50 կգ-ն չէր համարվում առեւտրային քանակ ու չէր մաքսազերծվում։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արարատի, Աբովյանի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Լոռու մարզում երեկ դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Հանկարծամահ է եղել 1981թ. ծնված պայմանագրային զինծառայողը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 37-ամյա ղեկավար Արտավազդ Սարգսյանը բավական ունեցվածք է կուտակել:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 28-ին «Ֆլորենս» ռեստորանում կայացել էր ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանի որդու հարսանիքը։ Փեսացուն էլ, հարսնացուն էլ մոսկվաբնակ են, սակայն հարսանիքը կազմակերպել էին Երևանում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բենզինը երեկ կրկին թանկացել է՝ այս անգամ 10 դրամով: Ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում է 410, իսկ պրեմիումը՝ 430 դրամով: Նկատենք, որ այս տարվա հունվարի վերջին ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն արժեր 370, իսկ պրեմիումը՝ 390 դրամ:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում ժամեր շարունակ պատանդ պահված երեքամյա Հմայակի մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել: Ծնողները դադարել են նրան մանկապարտեզ տանել, և այժմ փոքրիկի հետ հոգեբաններ են աշխատում:
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 00:16-ին, տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին ժամը 08:40-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը, առ այսօր պայքարում է որդու սպանության գործը բացահայտելու համար:
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 22:20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության զորքերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 19-ի երեկոյան Բագրատաշենի սահմանային անցակետում ԱԱԾ սահմանապահները դաժան ծեծի են ենթարկել մի քաղաքացու:
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 22:02-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի միջոցով շուրջ 3 ամիս առաջ ծանոթացել է գործով տուժող կնոջ հետ, ում հանդիպել է նրա կողմից վարձակալած բնակարանում և 15.000 դրամի դիմաց սեռական հարաբերություն ունեցել:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թ. նոյեմբերի 27-ից Երևան քաղաքի Եղվարդի խճուղում («Արմենիա» հեռուստաընկերության հարևանությամբ) տեղադրված արագաչափ սարքի միջոցով կարձանագրվեն երկու ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցելու փաստերը:
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
ԱԺ նիստերից անհարգելի բացակայած 18 պատգամավորների թվում, որոնց աշխատավարձներից պահումներ են արվել, նաև ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն է: