Մայրական մահացության ցուցանիշը Հայաստանում նվազել է

Հայաստանում 2017 թվականին մայրական մահացության երկու դեպք է գրանցվել:

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկած «Պերինատալ բժշկության արդիական հիմնախնդիրները» թեմայով երրորդ միջազգային գիտաժողովում նման տվյալներ ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Նա նշեց, որ այդ երկու դեպքից միայն մեկն է պայմանավորված մանկաբարձական խնդիրներով: «Սա խոսում է այն մասին, որ սուղ ֆինանսական պայմաններում ակտուալ կառավարման և նվիրվածության շնորհիվ կարելի է հասնել բարձր ցուցանիշների»,- ասաց նախարարը:

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով` բժշկության մեջ նորամուծությունները պահանջում են հարթակներ` քննարկումներ ծավալելու նպատակով: «Հպարտությամբ պետք է հայտարարեմ, որ բժշկական համալսարանը հանդիսանում է այն ակադեմիական հարթակը, որտեղ կարող ենք այդ քննարկումները առարկայական, արհեստավարժ դաշտում ծավալել»,- հավելեց նա:

Գիտաժողովին իրենց փորձը կիսելու էին եկել նաև անվանի պրոֆեսորներ Ֆրանսիայից, Իսրայելից, Ռուսաստանի Դաշնությունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930