Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 29-ին, «Հայբուսակ» համալսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տնտեսական գործունեության ոլորտում որոշ հանցագործությունների ապաքրեականացման խնդրին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Նոյեմբերի 29-ին ժամը 11:59-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Գորիս – Ստեփանակերտ ավտոճանապարհի 51-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի բնակիչ Տիգրան Մարտիրոսյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի վարույթը կարճվել է։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ դատավորներ են նշանակվել։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սեպտեմբերից մինչեւ օրս փոխհատուցում է տվել զոհված 4 զինծառայողի ընտանիքի անդամներին և առաջին կարգի հաշմանդամություն ստացած 1 զինծառայողի:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն Մի շարք տարածքներ։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզի գազալցակայաններում 1 խորանարդ մետր գազի գինը թանկացել է՝ դառնալով 200 դրամ: Եթե հանրապետության գրեթե բոլոր գազալցակայաններում գազի գինը տատանվում է 150-ից 180 դրամի սահմանում, ապա Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում միանգամից բոլոր գազալցակայաններում գինը թանկացել է:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը վերջապես թեւակոխեց դատաքննության փուլ: Շուրջ 5 ամիս այս գործով չէր հաջողվում նախապատրաստական փուլն ավարտել՝ տարբեր պատճառներով:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ Արամ Մելքոնյանը 18 անուն անշարժ գույք ունի:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Սևանի, Ջերմուկի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հյուրանոցի 4-րդ հարկից մի կին է ցած ընկել, որը, մեզ հասած լուրերի համաձայն, ՀՀ հայտնի պաշտոնյայի բարեկամն է:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Աբովյանի պետական քոլեջում դասադուլ է հայտարարվել: Սովորողները երկրորդ դասից հետո հրաժարվել են մասնակցել դասերին, որովհետև ջեռուցում չի ապահովվում, և լսարաններում ցուրտ է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին՝ Միհրան Մովսիսյանը, որ դեռ ապրիլին Վրաստանի իրավապահների կողմից կալանավորվել էր միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար, ազատ է արձակվել:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում շուրջ մեկ շաբաթ առաջ առևանգված ՀՀ քաղաքացու հարազատները Հայաստանի ոստիկանություն չեն դիմել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանի որոշամբ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսան՝ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ Վահան Մամիկոնյանը, դատելով եկամուտների հայտարարագրից, հետ չի մնում աներոջից։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Ֆուչիկի փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Մարգարյան փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Պարսեղովի, Կարապետյան փողոցների, Հալաբյան փող. 41-ից-65, Բաշինջաղյան փող. 172-ից-180 համարների և Բաշինջաղյան փող. փակուղու ջրամատակարարումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար 2017 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում դիմել է 6866 անձ: 2016-ի ողջ տարվա ընթացքում ` 7.229 անձ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Գյումրու Մուշ 2 թաղամասի բնակչուհի Վալեսիյա Ծառուկյանը մասնագիտությամբ կոսմետոլոգ է:
«Եթե ԳՄՕ սերմ են ցանում, ապա տվյալ վայրում առնվազն 7-10 տարի նորմալ բուսատեսակ չի աճում։ Արդեն 10 տարուց ավելի մենք ԳՄՕ պարունակող պտուղ-բանջարեղեն ենք ուտում, ո՞վ է տալու դրա պատասխանը»:
Ոստիկանները հայտնաբերեցին աղջկա պայուսակը հափշտակողին:
Խուլիգանական դրդումներով առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է։
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 29-ի հրամանագրով՝ Արմեն Սոսի Գևորգյանը նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով: Ներկայացնում ենք Արմեն Գևորգյանի կենսագրությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Armtimes.com» կայքում հրապարակված «Հայտնի երգիչը պատմում է, որ ՀՀ-ում պետավտոտեսուչը կաշառք է ուզել իրենից» վերտառությամբ հրապարակման առթիվ նախապատրաստված և ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 1-ին դասարանի աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը Արցախյան ազատամարտում տարած հաղթանակներում նշանակալի ներդրում ունեցած 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկների պարգևներ է հանձնել: