
Սպանված փոխոստիկանապետի հայրն առ այսօր պայքարում է որդու սպանության գործը բացահայտելու համար. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը, առ այսօր պայքարում է որդու սպանության գործը բացահայտելու համար:
«Ժամանակ»-ի հետ զրույցում վերջինս հայտնեց, որ չնայած գործից չի խոսվում, բայց քննությունը կասեցված չէ, ակտիվ քննություն է վարվում. «Գործի քննությունը կասեցված չի, սառեցված չի։ Գլխավոր դատախազի անձը կարևոր չի, բայց Արթուր Դավթյանը բավական լուրջ մոտեցում է ցույց տալիս գործին: Մի քիչ խառը իրավիճակ է, բայց ես զգում եմ, որ գործը բավականին լուրջ ձևով առաջ է գնում, և կարող է նոր տարուց հետո մի բան լինել»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ»օրաթերթր այսօրվա համարում։