
Իսակովի պողոտայում մեքենան շրջվել է. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 22:20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության զորքերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի 35 AP 623 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բաժանարար պատին և շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ՝ 1999 թ. ծնված Ա. Ա.-ը և 1998 թ. ծնված Վ. Ս.-ը հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: