
Վահրամ Բաղդասարյանի թաղապետ փեսան մեծ ունեցվածք է կուտակել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 37-ամյա ղեկավար Արտավազդ Սարգսյանը բավական ունեցվածք է կուտակել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի փեսան ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ Mercedes-Benz Տ550 և Vaz 21065 մակնիշի ավտոմեքենա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նրա դրամական միջոցները կազմել են 10 մլն 300 հազար դրամ, 216 հազար 800 դոլար: Որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 1 մլն 637 հազար դրամ:
Ի դեպ, Սարգսյանը ոչ միայն պատգամավորի փեսան է, այլև փոխքաղաքապետ Կամո Արեյանի քրոջ որդին: Ինչպես ասում են՝ թաղապետը ոչ պաշտոնյա բարեկամներից է խեղճ, ոչ էլ ունեցվածքից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթր այսօրվա համարում։