Գեներալը նույն օրը, նույն ժամին գտնվել է ՊՆ-ում. Մանվել Գրիգորյանի օգնականը` պատգամավորի բացակայության մասին. Tert.am
ԱԺ նիստերից անհարգելի բացակայած 18 պատգամավորների թվում, որոնց աշխատավարձներից պահումներ են արվել, նաև ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն է:
Tert.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի օգնականը նշեց, որ իրենց համար գեներալի բացակայությունն անհարգելի ձևակերպելն անհասկանալի է, միաժամանակ նա պարզաբանեց բացակայության պատճառը:
«Գեներալը բացակայել է ԱԺ լսումներից, որի ժամանակ ինքը նույն օրը նույն ժամին գտնվել է Պաշտպանության նախարարությունում։ Երկրապահ կամավորականների մասին օրենքով ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի փոխնախագահը գեներալն է: Հանձնաժողովի նիստին ներկա են եղել կամավորականները, ովքեր մասնակցել են պատերազմին, և բնականաբար գեներալը չէր կարող ներկա չգտնվել նիստին: Իսկ այդ պահումը տեխնիկական վրիպումով է, որ գեներալը անհարկի է բացակայել, կուղղվի: Խոսքը ընդամենը մեկ բացակայության մասին է, որի պատճառով գեներալի աշխատավարձից պահվել է, եթե չեմ սխալվում՝ 18000 դրամ»,- ասաց Գրիգորյանի օգնականը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։